«Զվարթնոց» օդանավակայանի տարածքում էլեկտրական շչակներ կգործարկվեն
Օգոստոսի 6-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։