Համացանցի միջոցով սինթետիկ թմրանյութ ձեռք բերած քաղաքացին ձերբակալվել է

Լուրեր

05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Համայնքային ոստիկանության Մուշի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Գյումրու 54-ամյա մի բնակիչ ապօրինի կերպով ձեռք է բերում և պահում թմրամիջոցներ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։

«Ձեռնարկված միջոցառումների արդյունքում՝ օգոստոսի 2-ին, նա Գյումրու Սավոյան փողոցում ձերբակալվել և տեղափոխվել է բաժին։ Տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է սպիտակ փոշենման զանգվածով փաթեթ՝ կպչուն ժապավենով։ Նա հայտնել է, որ հայտնաբերվածը «Կրիստալ» տեսակի թմրամիջոց է, որը ձեռք է բերել համացանցի միջոցով։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ թմրամիջոցի ձեռքբերման հանգամանքները պարզելու ուղղությամբ։

54-ամյա գյումրեցին և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր» ,- ասվում է հաղորդագրության մեջ։