ՌԴ-ում զբոսաշրջիկների տեղափոխող ավտոբուսը բախվել է բեռնատար գնացքին. զոհ և վիրավորներ կան

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Լենինգրադի մարզի Լոդեյնոպոլսկի շրջանի երկաթուղային անցման կետում զբոսաշրջիկների տեղափոխող ավտոբուսը բախվել է բեռնատար գնացքի։ Բախման հետևանքով մեկ մարդ զոհվել է, 16-ը՝ վիրավորվել, հայտնում է մարզային վարչակազմի մամուլի ծառայությունը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Լենինգրադի մարզի առողջապահության կոմիտեի տվյալներով՝ Լոդեյնոպոլսկի շրջանի անցման վայրում ավտոբուսի և բեռնատար գնացքի բախման հետևանքով զոհվել է 1 մարդ, տուժել՝ 16 ուղևոր»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ «Հոկտեմբերյան երկաթուղի» ընկերության մամուլի ծառայությունը հայտնել էր միջադեպի հետևանքով 2 զոհի և 10 վիրավորի մասին։ Բախումը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով ժամը 06:11-ին՝ «Լոդեյնոյե Պոլե» և «Օլոնեց» կայարանների միջև գտնվող երկաթուղային անցման վայրում։

«Գնացքի մեքենավարը կիրառել է արտակարգ արգելակում, սակայն հեռավորությունը բավարար չի եղել և բախումից  հնարավոր չի եղել խուսափել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Վթարի հանգամանքները պարզվում են։ Իրականացվում է երկաթուղային տրանսպորտի շահագործման անվտանգության օրենսդրության պահպանման և ուղևորների իրավունքների կատարման ստուգում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի