Ո՞նց կարելի է խփել եկեղեցուն, անթույլատրելի է, շատ ծանր եմ տանում սրբազանների ձերբակալումը. Հեքեքյան

Լուրեր

12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
12.09.2026 | 12:53
Հայաստանի 4 մարզում և Երևանում Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն
12.09.2026 | 12:28
Օդեսայում ռուսական հարձակման հետևանքով բազմահարկ շենք է վնասվել․ տուժել է 23 մարդ
12.09.2026 | 11:35
15-ամյան Անի Գևորգյանը սեպտեմբերի 11-ին դուրս է եկել տնից և չի վերադարձել․ ՆԳՆ
12.09.2026 | 11:22
Երևանի և Մասիսի մի շարք հատվածներում ջրամատակարարումը կդադարեցվի
12.09.2026 | 10:41
Լիբանանի նախագահը հանդիպել է ՀՀ դեսպանին
12.09.2026 | 10:21
Գազամատակարարման վթարային դադարեցում՝ Արարատի մարզում․ 5 բնակավայրերում գազ չի լինի
12.09.2026 | 10:04
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

«Վերջին ամիսներին մեր երգչախմբով շրջագայեցինք Հայաստանի մարզերում, տեսանք և´ վերանորոգված, և´ անմխիթար վիճակում գտնվող դպրոցներ, տեսանք և´ նվիրյալ ուսուցիչների, և´ լուրջ ուսուցիչների պակաս: Մարզերում կան երեխաներ, որոնք Օպերային թատրոն չեն մտել»,- Factor TV-ի հետ զրույցում նշում է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի հիմնադիր  ղեկավար, դիրիժոր Տիգրան Հեքեքյանը:

Նա վստահ է, որ եթե պետությունն արտոնի, Օպերային թատրոնի ղեկավարությունը նրանց կտրամադրի տոմսեր. «Բայց ամենամեծ խնդիրը երաժշտական դպրոցներում մանկավարժների պակասն է: Ընդ որում, դա նկատելի է ոչ միայն գյուղերում, այլև քաղաքներում: Օրինակ`Վանաձորում չունենք խմբավարներ: Ավագ սերունդը հեռանում է, համարյա մարդ չի մնում, երիտասարդներն էլ չեն ուզում քիչ փողով աշխատել»:

Դիրիժորն անդրադառնում է նաև Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի տնօրենի պաշտոնից հեռանալուն: Հարցին, թե արդյոք պաշտոնից ազատվելը կապված է   իր նկատմամբ հետապնդման հետ` քաղաքական, հասարակական ակտիվ դիրքորոշմամբ պայմանավորված, Հեքեքյանը պատասխանում է. «Դուրս եմ եկել իմ դիմումի համաձայն, հետապնդումը գուցե խիստ է ասված, բայց Երևանի քաղաքապետարանում կան մարդիկ, որոնք իրենց անձնական ամբիցիաները բավարարելու համար փորձում են քեզ ցույց տալ քո տեղը, իրենց դիրքը, ցույց տալ, թե իրենք ղեկավար են, որ ամեն ինչ իրենց ձեռքում է, և դա, ցավոք, անդրադառնում է այն հիմնարկի վրա, որտեղ աշխատում ես: Սայաթ-Նովայի դպրոցում կարևոր հաստիքներ կրճատվեցին, և երբ կրճատել առաջարկողը գալիս է դպրոց ու վերականգնվում է այդ հաստիքը, հասկանում ես, որ սա չարամտորեն կայացված որոշում էր`վնաս տալու համար»:

Տիգրան Հեքեքյանը խոսում է նաև Հայաստանի ներքաղաքական վիճակի,  իշխանություն-եկեղեցի առճակատման մասին. «Ո՞նց կարելի է խփել եկեղեցուն`մեզ միավորող ինստիտուտին, անթույլատրելի է: Շատ ծանր եմ տանում սրբազանների ձերբակալումը, հիմա կասեն`ձայնագրություն կա, թող ինձ ապացուցեն…Նշանակում են մեղավոր, տանում են փակեն, որ մաքսիմում վնաս տան, հետո ասում են`սխալ ենք արել,կներեք: Ես չեմ ասում`ձայնագրության մեջ խոսք են փոխել, բայց չեմ էլ կարող փաստել, որ նման խոսակցություն եղել է, և հարց է`ինչ կոնտեքստում է եղել»:

Մանրամասները`տեսանյութում:

Աննա Բաբաջանյան