ԿԸՀ-ն դիտորդներին ողջամիտ ժամկետ չի տրամադրել՝ իրենց բողոքների քննությանը մասնակցելու համար. «Քաղաքացի դիտորդ»

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անդամ հանդիսացող «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպությունը մայիսի 2-ին ժամը 10:09–ին  հեռախոսակապով ծանուցվել է նույն օրը ժամը 18.00-ին նշանակված նիստի մասին, որով քննության են առնվելու դիմողների կողմից ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացված  բոլոր դիմում-բողոքները:

Նկատի ունենալով ծանուցման ժամկետի ոչ ողջամիտ լինելու հանգամանքը, ինչպես նաև դիմում-բողոքների քննարկմանը անմիջականորեն դիտորդների մասնակցության հնարավորությունն ապահովելու անհրաժեշտությունը, ինչը անհնարին կլինի, հատկապես հաշվի առնելով դիմումներ ներկայացրած դիտորդների քանակը, ինչպես  նաև այն հանգամանքը, որ շատ դիտորդներ բնակվում են Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում, կազմակերպությունը միջնորդել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին հետաձգել նշանակված նիստը` տրամադրելով ողջամիտ ժամկետ դիմումներ ներկայացրած դիտորդների ծանուցումը, նիստին մասնակցությունը և նրանց լսված լինելու իրավունքն ապահովելու նպատակով:

Նշենք, որ ընտրությունների արդյունքների վիճարկման փուլն արդեն ավարտվել է, ուստի դիտորդների ներկայացրած բողոքի քննությունն այլևս հրատապ չէ և ծանուցման նույն օրը բոլոր բողոքները մեկ նիստի ընթացքում քննելը չի հետապնդում արդարացված նպատակ:

Այնուամենայնիվ, «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը փորձելու է ապահովել դիտորդների ծանուցումը և մասնակցությունը ԿԸՀ նիստին, սակայն պնդում է, որ ԿԸՀ-ն պետք է ողջամիտ ժամկետ տրամադրի դա անելու համար: