Ավելի քան 300 ԱԹՍ և 8 հրթիռ․ Կիևին ռուսական զանգվածային հարվածի հետևանքով 6 մարդ է զոհվել, 50-ից ավելին՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Ռուսական բանակը հուլիսի լույս 31-ի գիշերը Կիևին հարվածել է անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով։ Current time-ի փոխանցմամբ՝ զանգվածային հարվածի հետևանքով վեց մարդ է զոհվել, այդ թվում՝ 6-ամյա տղա։

Կիևի քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Տիմուր Տկաչենկոյի խոսքով՝ քաղաքի Սվյատոշինսկի շրջանում ավերվել է ինը հարկանի բնակելի շենքի մուտքը։

«Պետական արտակարգ իրավիճակների ծառայությունը արագորեն մաքրում է փլատակները։ Մենք պետք է հասնենք այն մարդկանց, ովքեր կարող են գտնվել ավերված մուտքի փլատակների տակ»,- գրել է նա։

Տկաչենկոն հայտնել է, որ հարձակման հետևանքները գրանցվել են Կիևի ավելի քան 27 վայրերում: Սվյատոշինսկի շրջանից բացի, տուժել են նաև Սոլոմենսկի, Շևչենկովսկի և Գոլոսեևսկի շրջանները։ Սոլոմենսկի շրջանում մահացել է երկու մարդ, Սվյատոշինսկիում՝ չորս։ 52 մարդ վիրավորվել է, որոնցից գրեթե 30-ը տեղափոխվել են հիվանդանոցներ։

«Նրանց թվում կա ինը երեխա։ Ցավոք, թիվն աճելու է»,- նշել է Տկաչենկոն։

«Հրթիռային հարձակում։ Ուղիղ բնակելի շենքի վրա։ Մարդիկ փլատակների տակ են։ Բոլոր ծառայությունները տեղում են։ Ռուս ահաբեկիչներ»,- իր հերթին սոցցանցերում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Նա նշել է, որ երկրի մայրաքաղաքը զանգվածային հրետակոծության հիմնական թիրախն է եղել։ Բնակարանային ենթակառուցվածքներին բազմաթիվ վնասներ են հասցվել, բազմահարկ շենքի քնելու գոտիներից մեկում ամբողջ մուտքն ավերվել է։

«Ռուսներն արձակել են ավելի քան 300 անօդաչու թռչող սարք և ութ հրթիռ»,- նշել է Ուկրաինայի նախագահը։

Նա կրկին կոչ է արել «պարտադրել Մոսկվային խաղաղության, ստիպել նստել իրական բանակցությունների սեղանի շուրջ, դրա համար բոլոր գործիքները հասանելի են գործընկերներին»։

Ռուսական կողմը դեռևս չի մեկնաբանել Կիևին հասցված զանգվածային հարվածը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի