Մոլդովայի նախագահը ՌԴ-ին մեղադրել է առաջիկա խորհրդարանական ընտրություններին «աննախադեպ» միջամտություն նախապատրաստելու մեջ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն Ռուսաստանին մեղադրել է 2025 թվականի սեպտեմբերի 28-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին «աննախադեպ» միջամտություն նախապատրաստելու մեջ, գրում է Current time-ը։

Պաշտոնյայի խոսքով՝ Ռուսաստանը ձգտում է ընտրությունների արդյունքում «վերահսկողություն» հաստատել Մոլդովայի նկատմամբ։

Ըստ Սանդուի՝ Մոլդովայի խորհրդարանում մեծամասնություն ստանալու համար Ռուսաստանի իշխանությունները կօգտագործեն մի քանի քաղաքական նախագծեր և գործիքներ։ Մասնավորապես, Ռուսաստանի Դաշնությունը մտադիր է օգտագործել չափավոր եվրոպամետ ընտրազանգվածին և անկախ թեկնածուներին, տեղեկատվական արշավներ, ձայների գնում, ագրեսիվ բողոքի ցույցեր և պետական հաստատություններում վանդալիզմի ակտեր, որոնք, ի թիվս այլ բաների, ֆինանսավորվում են փախստական օլիգարխ Իլան Շորի կողմից։

Բացի այդ, նրա խոսքով, նպատակներից մեկը կլինի արտասահմանում ընտրողների մասնակցության նվազեցումը սադրանքների և ընտրական կոռուպցիայի միջոցով: Մոլդովան մտադիր է արտասահմանում բացել ռեկորդային թվով ընտրատեղամասեր՝ գրեթե 300: Նախատեսվում է նաև կազմակերպել չճանաչված Մերձդնեստրի և Գագաուզիայի ընտրողների մոբիլիզացիան և նրանց տեղափոխումը ընտրատեղամասեր: Մոլդովայի նախագահը նշել է, որ ընտրություններից առաջ Մերձդնեստրում կարող է առաջանալ «էներգետիկ ճգնաժամ»: Այն կարող է կազմակերպել Ռուսաստանը, որն այնտեղ գազ է մատակարարում:

Ռուսաստանի իշխանությունները Մոլդովայում քաղաքական նախագծերը ֆինանսավորելու համար օգտագործում են անօրինական սխեմաներ, ասել է Մայա Սանդուն, և մտադիր են միայն կրիպտոարժույթից փոխանցել մոտ 100 միլիոն եվրո։

«Ընտրությունները պետք է լինեն ազատ և արդար։ Մոլդովան պետք է որոշում կայացնի Մոլդովայի համար»,- հայտարարել է նա։

Լրատվամիջոցը նշում է, որ Մոլդովայում կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ Ռուսաստանն ավելի ակտիվ է դարձել։ 2025 թվականի ապրիլից ի վեր ռուսական կառավարամետ «Մատրյոշկա» բոտերի ցանցն ու Եվգենի Պրիգոժինի կողմից ստեղծված «Բռնաճնշումների դեմ պայքարի հիմնադրամը» Մայա Սանդուի դեմ լայնածավալ ապատեղեկատվական արշավ են կազմակերպել։

Հուլիսի 14-ին ՌԴ Արտաքին հետախուզության ծառայությունը քննադատել էր Մոլդովայի իշխանություններին, իսկ հուլիսի 25-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը թույլատրել էր Մոլդովայի քաղաքացիներին մեկ տարի աշխատել Ռուսաստանում  առանց արտոնագրերի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի