Չե՛մ մարսելու ժողովրդին ուղղված վիրավորանքը․ հանրային պարսավանքի պետք է արժանանա Բագրատ Գալստանյանը․ Անահիտ Ավանեսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:58
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել հակաահաբեկչական պայքարը չդարձնել քաղաքական շահարկումների գործիք
06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյան. «Մենք շատ բան ապացուցեցինք». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
Բոլորը

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Factor TV-ի հետ հարցազրույցում ասում է, որ առողջապահությանը տրվող բյուջեն կրկնապատկվել է, քանի որ, ըստ նախարարի, կառավարության համար բնակչության առողջությունն առաջնահերթություն է։ Պատասխանելով հարցին, թե մի կողմից գումարի սղության պատճառով առողջապահական ապահովագրության ծրագիրը 2025-ին չի ներդրվում, բայց պաշտոնյաները բարձր պարգևավճարներ են ստանում, նախարարը նշեց․
«Արդյո՞ք պետությունը չպետք է վերանայի իր հանրային ծառայողի աշխատավարձերը, որպեսզի կարողանա լավ կադրեր ներգրավել։ Որևէ մեկը գաղափարի համար չի կարող տարիներով ընտանիք պահել։ Այո՛, քաղաքականությունը գաղափարների շուրջ է, բայց որպեսզի ազնիվ աշխատես պետք է աշխատավարձ ստանաս։ Ես երեք երեխա ունեմ, որոնց կրթության համար պետք է վճարեմ։ Մենք բոլորս աշխատավարձի ակնկալիքով ենք աշխատում, իհարկե, նվիրված մեր գաղափարներին»,-ասաց առողջապահության նախարարը։
Անդրադառնալով Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին դատի տալուն և հանրային գործիչների խոսույթին՝ Անահիտ Ավանեսյանը նշեց․
«Հանրային գործիչը, իշխանության ներկայացուցիչը պետք է հանգիստ վերաբերվի քաղաքացիների, ժողովրդի կողմից հնչեցվող անգամ վիրավորական դեպքերին։ Շատ է լինում, որ ինձ էլ գրառման տակ արտաքինի վերաբերյալ, անձնական վիրավորանք են գրում, որին իշխանությունը պետք է հանգիստ վերաբերվի, բայց սա չի նշանակում, որ լրագրողները, ընդդիմադիրները պետք է մեզ վիրավորեն և ակնկալեն՝ հանրային զսպվածություն դրսևորեք, մենք ձեզ ինչ ասես ասում ենք: Ժողովրդին վիրավորանքը չե՛մ մարսի, անձնական վիրավորանքին հանգիստ եմ վերաբերվում: Ժողովրդի հասցեին վիրավորանքը հանրային պարսավանքի պետք է արժանանա։
Նիկոլ Փաշինյանը 2021 թվականի ընտրություններին խստացել էր խաղաղություն հստատել, ինչն, ըստ էության, արված չէ, Ավանեսյանից հետաքրքրվեցինք, այժմ ի՞նչ խոստմամբ են քաղաքացիներից ակնկալելու «կողմ» քվեներ։
«Խոստացված խաղաղության դրաշրջանի ուղղությամբ մեր ջանքերը, կառավարության իրականացրած քայլերն ու վարչապետի հանձնառությունը կամաց-կամաց տալիս են իրենց արդյունքերը։ Խաղաղությունը մեկ օրում չի կառուցվում, խաղաղությունը գործընթաց է։ Անվտանգությունն էլ միայն բանակին չի վերաբերում, միայն ռազմական բարեփոխումներին չի վերաբերում, բայց ներառում են դրանք։ Մենք չենք կարող միայն մեր զինվորի վրա դնել մեր անվտանգության և խաղաղության հաստատման պարտավորությունը։ Կա դիվանագիտություն, տնտեսություն, մարդկային կապիտալ, որոնց ամենօրյա կառուցումը նաև խաղաղության կառուցման կարևոր կետերից են»,-ասաց նա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան