Ընտրակաշառքի համար հետախուզվողը ներկայացել է բաժին. ՀՀ ոստիկանություն
Հասարակություն
18.10.2018 | 17:12Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հոկտեմբերի 17-ին, ժամը 16.30-ին, կամավոր բաժին է ներկայացել 1949 թ. ծնված Ռուզաննա Խ.-ն, որը հոկտեմբերի 17-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 154.2 հոդվածի (ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը) 2-րդ մասի մեղադրանքով: