Ռուսական զորքերը հարվածել են Ուկրաինայի ԶՈՒ զորավարժարանին․ 3 զոհ, 18 վիրավոր կա

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

Ռուսական բանակը հուլիսի 29-ին հարված է հասցրել Ուկրաինայի ցամաքային զորքերի ուսումնական ստորաբաժանմանը։ Գերատեսչության մամուլի ծառայությունը հայտնում է, որ հարձակման հետևանքով զոհվել է 3 մարդ, 18-ը՝ վիրավորվել, գրում է Current time-ը։

Պաշտոնական հաղորդագրության մեջ չի նշվում, թե որտեղ է դա տեղի ունեցել, սակայն UNIAN-ը և այլ ուկրաինական լրատվամիջոցներ գրում են, որ զորավարժարանը գտնվում է Չեռնիգովի մարզում, իսկ հարձակումն իրականացվել է «կասետային Իսկանդերով»։

«Մեդիազոնա»-ն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ ռուսական Z-ալիքները ավելի վաղ  հաղորդել էին Չեռնիգովի մարզի Գոնչարովսկոյե գյուղում գտնվող Ուկրաինայի զինված ուժերի անձնակազմի պատրաստման կենտրոնի ճամբարի վրա հարվածի մասին։

Ռուսական պետական «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, հղում անելով անանուն աղբյուրներին, հաղորդում է, որ ռուսական բանակը Չեռնիգովի մարզում գտնվող Ուկրաինայի զինված ուժերի ուսումնական կենտրոնին հարվածել է երկու «Իսկանդեր» հրթիռներով, որոնցից մեկը հագեցած է եղել կասետային մարտագլխիկով։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ տելեգրամ ալիքում տեսանյութ է հրապարակել, որտեղ ցուցադրվում է, թե ինչպես է «հարված հասցվել Չեռնիգովի մարզի Գոնչարովսկոյե բնակավայրի տարածքում գտնվող Ուկրաինայի զինված ուժերի ռազմավարական պահեստազորի ցամաքային զորքերի 169-րդ ուսումնական կենտրոնի ճամբարին»։ Նշվում է, թե «հետախուզական տվյալների համաձայն՝ Ուկրաինայի զինված ուժերի կորուստները կազմում են շուրջ 200 զոհված և վիրավոր զինծառայող»։ Հարվածները հասցվել են «Իսկանդեր» հրթիռներով՝ կասետային և բարձր պայթուցիկ մարտագլխիկներով։

Հավելենք, որ հունիսի 4-ին ռուսական զորքերը հրթիռային հարված էին հասցրել Պոլտավայի մարզի զորավարժարանին։ Հունիսի 1-ին էլ Դնեպրոպետրովսկի զորավարժարանի վրա հրթիռային հարձակման հետևանքով զոհվել էր 12 ուկրաինացի զինծառայող, ավելի քան 60-ը՝ վիրավորվել։

Դրանից հետո հրաժարական էր տվել Ուկրաինայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Միխայիլ Դրապատին։

Մայիսին ռուս զինվորականները հարված էին հասցրել Սումիի մարզի զորավարժարանին։ Վեց մարդ էր զոհվել, տասից ավելին՝ վիրավորվել։

Բացի այդ, հուլիսի լույս 30-ի գիշերը ռուսական զորքերը կրկին հարվածներ են հասցրել Ուկրաինային անօդաչու թռչող սարքերով։ Դնեպրոպետրովսկի մարզում հարձակման թիրախը Պավլոգրադի երկաթուղային ենթակառուցվածքն է եղել։ «Ուկրզալիզնիցա» ԲԲԸ-ի տվյալներով՝ վնասվել են քաղաքի երկաթուղային կայարանը, երկաթուղային գծերը և կապի ցանցը։

«Ուղևորների կամ երկաթուղային աշխատողների շրջանում տուժածներ չկան, բոլորը ժամանակին տեղափոխվել են ապաստարան»,- ասվում է ընկերության հայտարարության մեջ։

Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է Պավլոգրադում մեկ տուժածի մասին։ Նա հոսպիտալացվել է։

Դնեպրոպետրովսկի մարզի Սինելնիկովսկի շրջանի Նիկոլաև համայնքում անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով վնասվել է ֆերմա, մոտ 20 գլուխ խոշոր եղջերավոր անասուն է սպանվել։ Նույն շրջանի Պոկրովսկ համայնքում ռուսական զորքերը հարվածել են մասնավոր ձեռնարկություններին։ Մեժև համայնքում FPV անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո վիրավորվել է մեկ կին։

Խարկովի Շևչենկովսկի շրջանում էլ անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով վիրավորվել է երեք մարդ։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ գիշերը ռուսական բանակը հարձակվել է Ուկրաինայի վրա 78 «Շահեդ» տիպի հարձակողական անօդաչու թռչող սարքերով և տարբեր տեսակի ԱԹՍ-ների իմիտատորներով։ Ժամը 9:00-ի դրությամբ՝ երկրի հյուսիսում և արևելքում խոցվել կամ ճնշվել է 51 անօդաչու թռչող սարք։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի