Կլոր սեղան-քննարկում «Հայաստանի և Ռուսաստանի համագործակցությունը ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում» թեմայով

Լուրեր

14.10.2026 | 10:32
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 14-ի դրությամբ
14.10.2026 | 10:28
Գրեթե 500 ուկրաինական ԱԹՍ-ներ գրոհել են Մոսկվայի տարածաշրջանը․Սարատովի մարզում հարձակման է ենթարկվել Սբերբանկի տվյալների կենտրոնը
14.10.2026 | 10:17
Նավթի գներն աճել են
14.10.2026 | 10:02
ՀՀ դեսպանը ԱՄՆ Արտահանման-ներմուծման բանկի նախագահի հետ քննարկել է համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները
14.10.2026 | 09:46
ՀՀ ՊՆ-ում Հնդկաստանի ռազմական պատվիրակության հետ քննարկվել է տարածաշրջանային անվտանգային իրադրությունը
14.10.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.10.2026 | 22:20
ՔՊ վարչության նիստին քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր
13.10.2026 | 22:07
Զելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC-ի անդրադարձը
13.10.2026 | 21:54
Ադրբեջանում ֆրանսիական խոշորագույն պաշտպանական ընկերության գործունեությունը հետաքննվում է․ նախկին ղեկավարը խոսել է կոռուպցիայի մասին
13.10.2026 | 21:39
Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
Բոլորը

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում «Հայաստանի և Ռուսաստանի համագործակցությունը ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում» թեմայով, որը կազմակերպվել է «Expo-Russia Armenia 2018» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում: Հայկական կողմից հանդիպմանը մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալի պաշտոնակատար Արտակ Քամալյանը, նախարարության մի շարք ստորաբաժանումների ղեկավարներ. տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժինը:

Ռուսական պատվիրակության կազմում էին «ԱգրոՍիստեմի», «Բր-Կոնսալտ», «ԱՐՄԱԶ» ՍՊԸ-ի, Վյազմայի մեքենաշինական գործարանի, ագրոարդյունաբերական ոլորտի մի շարք այլ կազմակերպությունների, «Ռոսսելխոզբանկի» ներկայացուցիչներ:

Ողջունելով հյուրերին` Արտակ Քամալյանը համառոտ ներկայացրել է Հայաստանի ագրարային քաղաքականության առաջնահերթությունները, հիմնական մոտեցումներն ու զարգացման տեսլականը: Ոլորտի կարևոր խնդիրների թվում Արտակ Քամալյանը, մասնավորապես, նշել է ենթակառուցվածքների բարելավումը, գյուղատնտեսական ռիսկերի նվազեցումը, ինտենսիվ այգիների հիմնումը, ոռոգման և հակակարկտային ժամանակակից համակարգերի ներդրումը, անասնապահության ոլորտում տոհմային անասնապահության զարգացումը:

Հյուրերի խնդրանքով Արտակ Քամալյանն անդրադարձել է նաև պետական օժանդակության ընթացիկ ծրագրերին, գյուղատնտեսության պետական սուբսիդավորման ուղղություններին ու պայմաններին:

Ընդգծելով Հայաստանում վերամշակող ճյուղի զարգացման անհրաժեշտությունը` Արտակ Քամալյանն առաջարկել է ռուսաստանյան կողմին ուսումնասիրել մթերման և պահեստավորման կետերի, առաջնային վերամշակման և լոգիստիկ համատեղ կենտրոնների հիմնման, համատեղ ձեռնարկությունների, ինչպես նաև ռուսաստանյան ներդրումների ներգրավմամբ Հայաստանում մեքենա-տրակտորային կայանի (ՄՏԿ) ստեղծման հնարավորությունը։
Հանդիպման ընթացքում ռուսաստանցի գործարարները ներկայացրել են գյուղատնտեսական կենդանիների հիվանդությունների կանխարգելման և բուժման համար նախատեսված «ԷնտերոԶոո» դեղամիջոցը, ինչպես նաև ՌԴ-ում նախատեսվող «Մ4-Դոն» ագրոարդյունաբերական ինովացիոն պարկի նախագիծը: