Ադրբեջանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակը սեպտեմբերի 3-ից կդադարեցնի գործունեությունը

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

ՅՈՒՆԻՍԵՖ-ի (ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ ) Ադրբեջանի գրասենյակը կդադարեցնի իր գործունեությունը  2025 թվականի սեպտեմբերի 3-ին։

Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հաղորդակցության տարածաշրջանային ղեկավար Իրինա Մազուրը։

«ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությունը Ադրբեջանում կդադարեցվի 2025 թվականի սեպտեմբերի 3-ին։ ՅՈՒՆԻՍԵՖ-ը կշարունակի համագործակցել Ադրբեջանում իր գործընկերների հետ իր տարածաշրջանային գրասենյակի և շտաբ գրասենյակի միջոցով», – նշել է նա։

Ադրբեջանի ԱԳՆ հաղորդմամբ էլ ՝ երկրի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը  այսօր ընդունել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻԴԵՖ) Ադրբեջանում ներկայացուցիչ Սաջա Ֆարուկ Աբդուլլային՝  երկրում նրա դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։

Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և ՄԱԿ-ի, այդ թվում՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի միջև համագործակցության արդիական հարցերը, ինչպես նաև քննարկվել են Ադրբեջանում և այլ երկրներում իրականացվող համատեղ նախաձեռնություններն ու նախագծերը։

Սաջա Ֆարուկ Աբդուլլային շնորհակալություն են հայտնել Ադրբեջանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ իր պաշտոնավարման ընթացքում ներդրած ջանքերի համար և մաղթել հաջողություններ ապագա գործունեության մեջ։

Ջեյհուն Բայրամովը նաև մանրամասնորեն տեղեկացրել է իր զրուցակցին հետհակամարտային  շրջանում «օկուպացիայից ազատագրված տարածքներում» (նկատի ունի Արցախի տարածքները ) իրականացված լայնածավալ վերականգնողական և շինարարական աշխատանքների, «խելացի քաղաքի» և «խելացի գյուղի» հայեցակարգերի հիման վրա իրականացված վերակառուցման աշխատանքների մասին, ինչպես նաև մանրամասն խոսել է Ադրբեջանի քաղաքացիների,իբր թե,  «իրենց հողեր արժանապատիվ վերադարձն ապահովելու համար կատարված աշխատանքների մասին»։

Հանդիպման ընթացքում մտքերի փոխանակում է  տեղի ունեցել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։

Հիշեցնենք, որ  մարտի 3-ին նախարար Ջեյհուն Բայրամովը ՄԱԿ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի համակարգող գրասենյակի տարածաշրջանային տնօրեն Գվի-Յեոպ Սոնի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Բաքվի հետագա փոխգործակցությունը ՄԱԿ-ի որոշ կառույցների հետ կշարունակվի նախագծային համագործակցության մեխանիզմի միջոցով՝ ազգային առաջնահերթություններին համապատասխան։

Նաև ընդգծվել է, որ ՄԱԿ-ի որոշ կառույցների հետ ապագա համագործակցությունը կիրականացվի անմիջականորեն նրանց գլխավոր գրասենյակների միջոցով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի