Ժամանակն է, որ «Հայաստան» հիմնադրամը դառնա 21-րդ դարի կառույց. նախագահ Սարգսյան

Լուրեր

04.09.2026 | 23:57
Էդուարդ Սպերցյանի գոլն օգնեց «Ալ Ահլիին» վստահ հաղթանակ տանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 23:24
Սեպտեմբերի 10-13-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Tour of Armenia» միջազգային հեծանվավազքը
04.09.2026 | 23:10
ԱՄՆ պատվիրակության՝ Մոսկվա այցի ընթացքում Ուկրաինան չի հարվածի Ռուսաստանին. Զելենսկի
04.09.2026 | 22:51
Փրկարարի օրվա առթիվ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով
04.09.2026 | 22:39
Պապոյանը կմեկնի Դուբայ՝ մասնակցելու ամենամյա ներդրումային համաժողովին
04.09.2026 | 22:23
Ալիևի կողմից վերջերս բացված հյուրանոցի 200-250 աշխատակիցներ չեն կարողանում ստանալ աշխատավարձը
04.09.2026 | 22:08
Պաշտոնանկություններ՝ վարչապետի որոշմամբ
04.09.2026 | 21:51
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.09.2026 | 21:35
ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում անցկացվել է ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում
04.09.2026 | 21:16
OpenAI-ը թողարկել է GPT-6-ը՝ իր մինչ օրս ամենահզոր ԱԲ մոդելը
04.09.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Աննախադեպ լարում՝ ՀՀ-ի և ՌԴ-ի հարաբերություններում․ ի՞նչ սպասել Փաշինյանի՝ Մոսկվա առաջիկա այցից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 20:47
Բաքուն արևմտյան հայտնի լրատվամիջոցներին մեղադրում է Ադրբեջանի դեմ ապատեղեկատվական արշավի կազմակերպման մեջ
04.09.2026 | 20:30
«Ինչքա՞ն գոռամ, ո՞ւմ ասեմ, որ շատ ա ցավում». քաղցկեղի դեմ պայքարը՝ բանտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 20:14
Վահան Կոստանյանն ու Յիրժի Բրոդսկին քննարկել են հայ-չեխական համագործակցության նոր ուղղությունները
04.09.2026 | 20:00
Վարչապետն իրավունք ունի հրահանգ տալ իրավապահներին․ կառավարությանը ենթակա են Քննչական և Հակակոռուպցիոն կոմիտեները․ Արման Եղոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է «Հայաստան» համահայկական հիմնադրամ: Նորընտիր գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի ուղեկցությամբ նախագահը շրջել է հիմնադրամում, ծանոթացել տարբեր ստորաբաժանումների գործունեությանը:

Այնուհետև նախագահը հանդիպում է ունեցել հիմնադրամի աշխատակազմի հետ, որի ընթացքում խոսել է հիմնադրամի դերի և գործունեության, ժամանակակից աշխարհում նոր մեթոդներով ու սկզբունքներով աշխատելու կարևորության մասին:

«Հիմնադրամը մեծ արժեք է մեր ողջ ժողովրդի համար, որովհետև ստեղծվել է Հանրապետության և մեր ժողովրդի համար ծանրագույն պայմաններում և ունեցել է առաքելություն, որը մեծ փառքով կատարել է: Ես չէ, որ պետք է ձեզ կամ հանրությանը պատմեմ այն հաջողությունների, ծրագրերի, հարգանքի մասին, որ հիմնադրամն ունեցել է աշխարհով մեկ հայության շրջանում: Բավական է այցելել Հայաստանի տարբեր վայրեր, բավական է Երևանից ուղևորվել դեպի Ստեփանակերտ և տեսնել, թե ինչ բարձր որակի ճանապարհ է կառուցված: Բազմաթիվ նմանատիպ հաջող ծրագրեր կան: Հետևաբար նախ և առաջ ուզում եմ ձեզ շնորհավորել, որ դուք աշխատում եք մի կառույցում, որն իսկապես համահայկական նշանակություն ունի իր գործունեությամբ»,-ասել է նախագահ Սարգսյանը:

Նա երախտագիտություն է հայտնել բոլոր այն հայորդիներին, Հայաստանի բոլոր քաղաքացիներին, հայ ժողովրդի բարեկամներին, ովքեր իրենց ներդրումն են ունեցել հիմնադրամի ծրագրերի իրականացման գործում. «Իմ շնորհակալության խոսքը կրկին ուղղելով մեր հայրենակիցներին՝ ուզում եմ տեղեկացնել, որ հիմնադրամը ոչ միայն կենդանի է, այլև ունի պրոֆեսիոնալ շատ լավ թիմ: Որևէ դժվարություն իրականում չի կարող սասանել մեր հավատը, մեր սերը, նվիրվածությունը հայրենիքի և այն կառույցների հանդեպ, որոնք իրենց ներդրումն են բերում այդ հայրենիքին և մեծ հայրենիքին՝ նկատի ունեմ Հայաստանը, Արցախը ու նաև Սփյուռքը: Քանի որ ակնկալում եմ, որ հիմնադրամը ի վերջո նաև շատ ակտիվ պետք է գործի ոչ միայն Հայաստանում ու Արցախում, այլև Սփյուռքում, հետևաբար, համազգային ծրագրերի ոլորտում որևէ կասկած չպետք է լինի, որ բոլորս մեր ներուժը պետք է ներդնենք, հնարավոր ամենն անենք, որ և՛ հայրենիքը, և՛ Արցախը, և՛ ողջ հայ ժողովուրդը հասնեն իրենց նպատակներին: Ակնկալում եմ, որ բոլորս միասին կաջակցենք, սատար կկանգնենք հիմնադրամին, որպեսզի այն կատարի իր ազգանվեր գործը Հայաստանում և Արցախում»:

Նախագահ Սարգսյանը հիշեցրել է, որ որպես «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ դեռևս մայիս ամսին հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի և տեղական մարմինների համատեղ նիստում տնօրինության առջև հստակ խնդիր էր դրել երկու-երեք ամսվա ընթացքում ներկայացնել տեսլական ու գործունեության նոր ծրագիր՝ նշելով, որ հիմնադրամի ստեղծումից անցել են քսանից ավելի տարիներ, ժամանակն է վերանայել անցած ճանապարհը, գնահատել հաջողություններն ու թերությունները:

«Ժամանակը շատ ավելի արագ է շարժվում, քան հաճախ մենք կարող ենք մտածել: Հետևաբար, հիմնադրամը պետք է նոր մոտեցումներ որդեգրի, նոր ծրագրեր ունենա, նաև նոր ոճով աշխատի: Քսանմեկերորդ դարում Հայաստանում, աշխարհում պրոցեսներն արագ են ընթանում: Հավատում եմ, որ հիմնադրամը նոր ավյունով մեծ հաջողությունների է հասնելու: Հավատում եմ, որ անցած ճանապարհը, հաջողությունները, նաև դժվարություններն ու անհաջողությունները դաս են լինելու, հիմնադրամը կրկին փյունիկի նման հառնելու է և առաջ է տանելու իր հոյակապ առաքելությունը: Սա է իմ ուղերձը ձեզ՝ հիմնադրամի անձնակազմին: Սա է իմ ուղերձը նաև Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին ու ողջ հայությանը»:

Նախագահ Սարգսյանը շնորհավորել և հաջողություն է մաղթել նորընտիր գործադիր տնօրենին՝ նշելով, որ նրա առջև բազմաթիվ խնդիրներ են դրված: Նախագահը հիմնադրամի տնօրինությանն առաջարկել է հնարավորինս սեղմ ժամկետներում ներկայացնել գործունեության նոր տեսլականը՝ հաշվի առնելով ժամանակի փոփոխություններն ու զարգացումները: «Հիմնադրամը ստեղծվել է 20-րդ դարում և մեծ հաջողությունների է հասել, ժամանակն է, որ այն դառնա 21-րդ դարի ինստիտուտ»,-եզրափակել է նախագահը: