Նիկոլ Փաշինյանն արձակուրդ կգնա
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 28-ից օգոստոսի 15-ը ներառյալ կգտնվի արձակուրդում: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
Նշենք, որ Փաշինյանը հուլիսի 18-ից հուլիսի 23-ը ներառյալ ևս գտնվում էր արձակուրդում: Նա արձակուրդն անցկացրել էր Հայաստանում։