NASA-ի անձնակազմը կկրճատվի 20 տոկոսով

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Ամերիկյան տիեզերական գործակալության այն աշխատակիցները, ովքեր որոշել են հեռանալ, ընդունել են Թրամփի վարչակազմի առաջարկած «հետաձգված աշխատանքից ազատման» տարբերակը, հայտարարել է NASA-ի խոսնակ Շերիլ Ուորները, փոխանցում է Euronews-ը։

NASA-ի հաղորդագրության մեջ նշվում է, որ ԱՄՆ-ի օդանավագիտության և տիեզերքի հետազոտման ազգային վարչության մոտ 20% աշխատակիցներ պատրաստվում են լքել գործակալությունը։

Ամերիկյան լրատվամիջոցների տվյալներով՝ 3870 աշխատակից հեռանալուց հետո գործակալությունում կմնա մոտ 14,000 աշխատակից, թեև, ըստ հաղորդագրությունների, առաջիկա օրերին և շաբաթներին այդ թիվը կարող է վերանայվել։

Ըստ Ուորների, մոտ 870 աշխատակից հեռանալու դիմում է ներկայացրել առաջին փուլում, իսկ ևս 3000՝ երկրորդ փուլում՝ մինչև ուրբաթ օրը սահմանված վերջնաժամկետի ավարտը։

Այս թվի մեջ ներառված են նաև 500 աշխատակիցներ, ովքեր հեռացվել են՝ կադրային պլանային կրճատումների արդյունքում՝ վաղաժամկետ կամավոր կենսաթոշակի դուրս գալու և կամավոր հեռացման խրախուսման ծրագրերի շրջանակում։

«Անվտանգությունը մնում է մեր գործակալության գերակա ուղղությունը, քանի որ մենք փորձում ենք դառնալ ավելի կառուցվածքային ու արդյունավետ կազմակերպություն՝ միաժամանակ շարունակելով ապահովել հետազոտությունների ու նորարարությունների Ոսկե դարաշրջանը, ներառյալ թռիչքները դեպի Լուսին և Մարս»,-նշվում է հայտարարության մեջ։

Անցած երկուշաբթի 362 մարդ՝ այդ թվում գիտնականներ, NASA-ի նախկին և ներկա աշխատակիցներ, հանդես են եկել հայտարարությամբ, որով դատապարտել են բյուջեի կրճատումը, դրամաշնորհների չեղարկումը և այն, ինչ նրանք անվանել են «կազմակերպչական լռության մշակույթ», ինչը կարող է վտանգել տիեզերագնացների անվտանգությունը։

Թրամփի՝ 2026 թ․ դաշնային բյուջեի նախագծում NASA-ի գիտական բյուջեն կրճատվել է գրեթե երկու անգամ, իսկ ընդհանուր ֆինանսավորումը՝ 24 տոկոսով։