Իսրայելը հայտարարել է Գազայի գոտում ամենօրյա 10-ժամյա հումանիտար դադարների մասին

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱՀԱԼ) հայտնել է նաև հումանիտար միջանցքների ստեղծման մասին և հաստատել, որ պատերազմի սկսվելուց ի վեր առաջին անգամ մարդասիրական օգնություն է նետվել շրջափակման մեջ գտնվող տարածք՝ օդից, պարաշյուտներով, փոխանցում է Euronews-ը։

10-ժամյա հումանիտար դադարները կգործեն Գազայի գոտու խիտ բնակեցված շրջաններում։ ՑԱՀԱԼ-ը պարզաբանել է, որ «տեղային տակտիկական դադարները» կգործեն «ամեն օր՝ մինչև նոր ծանուցում» այն վայրերում, որտեղ իսրայելական ցամաքային գործողություններ չեն իրականացվում, ներառյալ Ալ-Մավասի, Դեյր էլ Բալահ և Գազա քաղաքը։

Հայտարարությունն արվել է ամիսներ շարունակ հումանիտար կազմակերպությունների և փորձագետների կողմից հնչեցված նախազգուշացումների ֆոնին՝ Գազայում սովի սպառնալիքի մասին։ Ուրբաթ օրը ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում պաղեստինցի փախստականներին աջակցող գործակալության (ԲԱՓՕՐ) ղեկավարը՝ Ֆիլիպ Լազարինին, հայտարարել էր, որ շրջափակված գոտու երեխաների մեկ քառորդը տառապում է սակավաբաժնությունից։

Իսրայելի գործողությունները սրվել են միջազգային քննադատության պայմաններում, այդ թվում՝ նրա դաշնակիցներից, հատկապես այն բանից հետո, երբ վերջին շաբաթների ընթացքում հարյուրավոր պաղեստինցիներ սպանվել են օգնություն ստանալու փորձի ընթացքում։

Իսրայելի զինված ուժերի հայտարարության մեջ նշվում է, որ այս միջոցառումը իրականացվում է «քաղաքական ղեկավարության հրահանգներով և ՑԱՀԱԼ-ի շարունակական ջանքերի շրջանակում՝ մեծացնելու դեպի Գազայի գոտի մատակարարվող հումանիտար օգնության ծավալները»։

Բացի այդ, Իսրայելը հայտարարել է նաև ՄԱԿ-ի և այլ մարդասիրական կազմակերպությունների շարասյուների համար ապահով միջանցքների ստեղծման մասին՝ սնունդ և դեղորայք բաշխելու նպատակով։

Times of Israel-ի հաղորդմամբ՝ հղում անելով Եգիպտոսի պետական Al Qahera News հեռուստաալիքին, շաբաթ առավոտյան մարդասիրական օգնությամբ բեռնված բեռնատարները շարժվել են Գազայի ուղղությամբ՝ Եգիպտոսից։ Ռաֆահի անցակետի փակվելուց հետո բեռնատարները կանցնեն Իսրայելի տարածքով՝ ստուգման համար, նախքան Գազա մուտք գործելը։

Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը ողջունել է հումանիտար դադարների սահմանումը՝ «քաղաքացիական բնակչությանը փրկելու» նպատակով։

Նա հավելել է. «Անընդունելի է, որ Գազա առաքված օգնությունը չբաշխվի կամ առգրավվի ՀԱՄԱՍ-ի կողմից, այն էլ՝ Իսրայելի հասցեին արված կեղծ մեղադրանքների ֆոնին, թե իբր նա է արգելափակում օգնության մուտքը»։

Իսրայելի բանակը Telegram-ով հաղորդել է նաև, որ կիրակի գիշերը «օդից մարդասիրական օգնություն է նետվել» Գազայի գոտի։ Նշվում է, որ սա նման առաջին դեպքն է՝ սկսված պատերազմից ի վեր։

Միևնույն ժամանակ, Իսրայելի բանակը շեշտել է, որ հումանիտար դադարների և միջանցքների ներդրումը չի նշանակում ռազմական գործողությունների դադարեցում և ընդգծել, որ շարունակելու են «հարձակողական գործողությունները Գազայի գոտում գործող ահաբեկչական կազմակերպությունների դեմ՝ իսրայելցի քաղաքացիներին պաշտպանելու նպատակով»։ Բանակն ընդգծել է նաև, որ պատրաստ է անհրաժեշտության դեպքում ընդլայնել այդ գործողությունների ծավալը։