220 բրիտանացի պատգամավորներ կոչ են արել վարչապետ Քիր Սթարմերին ճանաչել Պաղեստինի անկախությունը

Լուրեր

06.11.2026 | 17:07
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են տրանսպորտի, լոգիստիկայի և առևտրի ոլորտներում համագործակցության ընդլայնումը
06.11.2026 | 16:55
ՔՊ-ից միջամտություն չի եղել. Աղաջանյանը` Վարդանյանի ՍԴ նախագահ ընտրվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:51
«Բաքու այցի դեպքում իմ հնարավոր ձերբակալության մասին հրապարակումներ են եղել»․ Զոնաբենդը՝ հայ գերիներին այցելելու խոչընդոտների մասին
06.11.2026 | 16:47
Պապոյանն աշխարհից երկու անգամ կտրված է. Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:38
ԵՏՄ զեկույցը ՀՀ-ում է գրվել, հղումներ կան, որ ընդդիմադիր թերթերի կայք են տանում. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:36
Ծանրամարտի ԱԱ. Գարիկ Կարապետյանը զրո ստացավ
06.11.2026 | 16:29
Թուրքիայի խորհրդարանը հաստատել է Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական համաձայնագիրը
06.11.2026 | 16:18
Անհիմն կերպով ՌԴ-ն սահմանափակել է ՀՀ ապրանքների մուտքը. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:14
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 16:07
Արգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերում
06.11.2026 | 15:51
Բենիամին Նեթանյահու, թե՞ Գադի Այզենկոտ․ Իսրայելի նախագահ Հերցոգը կիրակի օրը կհայտարարի, թե ում է հանձնարարում կառավարություն ձևավորել
06.11.2026 | 15:36
Բանկի փլուզում, միլիոնավոր սառեցված հաշիվներ և զանգվածային բողոքներ․ Պարագվայի նախագահը հրաժարական է տվել
06.11.2026 | 15:23
Ռոնալդուն չի ցանկանում հրաժեշտի հանդիպում անցկացնել Պորտուգալիայի հավաքականում. աղբյուր
06.11.2026 | 15:14
Էդգար Շաթիրյանը հրաժարվել է ՍԴ փոխնախագահի պաշտոնից
06.11.2026 | 15:10
Վլադիրմիր Վարդանյանը՝ ՍԴ դատավոր // ՌՈ-ն կարող է վերահսկել հեռախոսային հաղորդակցությունը․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ավելի քան մեկ երրորդը՝ ինը քաղաքական կուսակցություններից 220-ից ավելի պատգամավորներ, ստորագրել են վարչապետ Քիր Սթարմերին ուղղված նամակը՝ կոչ անելով ճանաչել Պաղեստինն՝ որպես անկախ պետություն։

«Թեև մենք հասկանում ենք, որ Մեծ Բրիտանիան ի վիճակի չէ ապահովելու Պաղեստինի ազատությունն ու անկախությունը, սակայն մեր պատմական կապերի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ լինելու պատճառով այդ ճանաչումը նշանակալի ազդեցություն կունենա»,-նշվում է նամակում։

Նամակի հեղինակները վստահություն են հայտնել, որ Լոնդոնի կողմից Պաղեստինի ճանաչումը «հատկապես հզոր ազդեցություն» կունենա՝ հաշվի առնելով, որ Մեծ Բրիտանիան է կառավարել այդ տարածքը մինչ այն բաժանվել է արաբական և հրեական հատվածների։

Ինչպես գրում է The Guardian-ը, Պաղեստինի շուտափույթ ճանաչման օգտին են հանդես գալիս նաև բազմաթիվ նախարարներ, այդ թվում՝ Արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լեմին։

Քիր Սթարմերը ավելի վաղ հայտարարել էր, որ ապագայում Պաղեստին պետության ճանաչումը կայուն խաղաղության հասնելու քայլերից մեկն է, սակայն դա պետք է լինի «ավելի լայն ծրագրի մի մաս»։

Հուլիսի 24-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարեց, որ Փարիզը պատրաստվում է ճանաչել Պաղեստինը՝ որպես անկախ պետություն։ Նրա խոսքով՝ այդ մասին պաշտոնական հայտարարությունը կարվի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի առաջիկա նստաշրջանի ժամանակ։

Իսրայելում կոշտ քննադատության է ենթարկվել Մակրոնի դիրքորոշումը՝ նշելով, թե դա «հաջորդում է ահաբեկչությանը» և որ նման պետությունը «կդառնա ՀԱՄԱՍ-ի պետություն»։