Տեղումների կրճատումը և ջրային պաշարների նվազումը բարձրացնում են ջրային սեկտորի խոցելիությունը․ ՇՄ նախարար

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը
Ալթայի Հանրապետությունում անցկացվող «Բնության և շրջակա միջավայրի պահպանությանը նվիրված միջազգային համաժողովի» շրջանակում մասնակցեցի «Ինչպես պահպանել համաշխարհային ջրային բալանսը» խորագրով փորձագիտական նստաշրջանին։ Այս մասին գրել է Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը:
Նիստին ներկա են եղել նաև Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Բելառուսի, Տաջիկստանի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի ներկայացուցիչները։
«Իմ ելույթում անդրադարձա կլիմայի փոփոխության բացասական հետևանքներին ջրային ռեսուրսների վրա և ընդգծեցի, որ Հայաստանի լեռնային էկոհամակարգերը առավել խոցելի են կլիմայական փոփոխությունների պայմաններում։ Տեղումների կրճատումը և ջրային պաշարների նվազումը բարձրացնում են ջրային սեկտորի խոցելիությունը։

Ներկայացրի մեր ձեռնարկած քայլերը՝

  • ջրախնայող տեխնոլոգիաների և կաթիլային ոռոգման համակարգերի ներդրում,
  • ջրային համակարգերում կորուստների նվազեցման ծրագրեր,
  • ջրային ռեսուրսների կառավարման օրենսդրական բարեփոխումներ,
  • Հայաստանի կառավարության կողմից կլիմայի փոփոխության հարմարվողականության ազգային հնգամյա ծրագրի (2022–2026 թթ.) հաստատում՝ ուղղված ջրային ռեսուրսների ոլորտում կլիմայական ռիսկերի նվազեցմանը և հարմարվողականության ռազմավարությունների արդյունավետ իրագործմանը
  • Շեշտեցի նաև Սևանա լճի ջրային հավասարակշռության պահպանումը և էկոհամակարգերի վերականգնումը՝ որպես առաջնահերթություն։
Համաժողովի ընթացքում կարևորեցի միջազգային համագործակցության և փորձի փոխանակման անհրաժեշտությունը։ Այս համատեքստում առանձնացրի 2026 թվականին Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովի 17-րդ հանդիպումը (COP17)՝ գործընկերներին հրավիրելով ակտիվ մասնակցության։
Վստահ եմ, որ համատեղ ջանքերի և միջազգային գործընկերների աջակցության շնորհիվ մենք կարող ենք ձևավորել ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետ և կայուն համակարգ, որը կծառայի ինչպես մեր երկրի, այնպես էլ ողջ տարածաշրջանի զարգացմանը»,- գրել է ՇՄ  նախարարը։