Ռուսական զորքերը հարվածել են Խարկովի կենտրոնին․ ավելի քան 30 վիրավոր կա

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Ռուս զինվորականնեը Խարկովի կենտրոնի վրա երկու կառավարվող ավիառումբ են նետել, վիրավորվել է  33 մարդ, գրում է Current time-ը։

Քաղաքապետ Իգոր Տերեխովը հայտնել է, որ ռումբերից մեկը հարվածել է բազմահարկ շենքի մոտ գտնվող տարածքին, երկրորդը՝ քաղաքացիական ձեռնարկությանը։ Բնակելի շենքի մոտ ավելի քան մեկ տասնյակ մեքենաներ են այրվել։

Մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովի խոսքով՝ տուժածների թվում կա 10-ամյա աղջիկ։

«Բացարձակապես անիմաստ հարվածներ, առանց որևէ ռազմական նպատակի։ Եվ մենք տեսնում ենք, որ Ռուսաստանի միակ ցանկությունն է՝ շարունակել ագրեսիան, սպանությունները։ Հետևաբար, մեզ անհրաժեշտ է պաշտպանությունում աջակցություն՝ ուժեղ հակաօդային պաշտպանություն, զենքի արտադրության ընդլայնում։ Այս ամենը կօգնի պաշտպանել կյանքը։ Մենք գործընկերների հետ համագործակցության հույս ունենք և շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր արդեն պատրաստ են օգնել»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Հիշեցնենք, որ ռուսական զորքերն ավելի վաղ Օդեսայում հարվածել էին բազմահարկ բնակելի շենքի և շուկայի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի