ԵՄ օժանդակությամբ մեկնարկել է նոր տեխնիկական աջակցության առաքելություն․ ՄՊՀ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի /CEPA/ՀԸԳՀ/ ներքո իրականացվող  սպառողների շահերի  պաշտպանության բարեփոխումների համատեքստում մեկնարկել է նոր տեխնիկական աջակցության առաքելություն՝ ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ՀԸԳՀ մշտադիտարկմանը, իրականացմանը և հաղորդակցությանը» ծրագրի շրջանակներում։ Այս մասին հաղորդում է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը։

Նշվում է, որ «Աջակցություն սպառողների շահերի պաշպանության օրենսդրության մոտարկմանը 2»  առաքելությունն իրականացվել է Լեհաստանի մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության գրասենյակի (UOKiK) փորձագետների կողմից։  

«Այցի ընթացքում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովում  կազմակերպվել են աշխատանքային քննարկումներ, որոնց մասնակցել են ծրագրի պատասխանատուներ և փորձագետներ, շահագրգիռ գերատեսչությունների, այդ թվում՝ արդարադատության, էկոնոմիկայի նախարարությունների ներկայացուցիչներ։ 

ՄՊՀ անդամ Շուշան Սարգսյանը շնորհակալություն է  հայտնել սպառողների պաշտպանության օրենսդրության բարեփոխումներին շարունակական աջակցության համար՝ հավելելով, որ այն գործնականում արդեն իսկ ցույց է տվել իր հաջողված արդյունքները։  Մասնավորապես առաջին տեխնիկական աջակցության առաքելության շրջանակում միջազգային փորձագետների ներկայացրած առաջարկությունների հաշվառմամբ մշակված օրենսդրական փաթեթը հուլիսի 3-ին ընդունվել է Ազգային ժողովի կողմից և ուժի մեջ կմտնի  օգոստոսի 1-ից։ 

Օրենսդրական բարեփոխումների երկրորդ փաթեթով նախատեսվում է փորձագիտական թիմի աջակցությամբ մշակել փոփոխություններ՝ սպառողական պայմանագրերում անարդար պայմանների, մոլորեցնող և համեմատական գովազդի, սպառողների իրավունքների, ապրանքի վաճառքի պայմանագրերի վերաբերյալ ԵՄ դիրեկտիվներին համահունչ։  

Հանդիպումների ընթացքում փորձագետներին ներկայացվել են իրականացված աշխատանքների ընթացքը, վեր են հանվել գործընթացի առկա հարցերը և հստակեցվել հետագա գործողությունները»,- գրված է հաղորդագրության մեջ։