Թրամփը հայտարարել է Ճապոնիայի հետ «երբևէ կնքված ամենամեծ» առևտրային գործարքի և արտահանման 15% մաքսատուրքի մասին

Լուրեր

10.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը համաձայնել է Ճապոնիայի հետ «մեծածավալ» առևտրային համաձայնագրի, որը կներառի 15 տոկոս արտահանման մաքսատուրք, գրում է France 24-ը։

Երկու երկրները ամիսներ շարունակ բանակցություններ են վարում այն բանից հետո, երբ Թրամփը սկսել է իր գլոբալ առևտրային արշավը, որի ընթացքում հատկապես կարևոր խնդիր են դարձել պողպատի և ավտոմեքենաների համար մաքսատուրքերը․ երկուսն էլ Ճապոնիայի հիմնական արտահանումներն են։

Թրամփն ավելի վաղ ԱՄՆ-ի խոշոր առևտրային գործընկեր Ճապոնիային սպառնացել էր օգոստոսի 1-ից սահմանել 25 տոկոսի չափով մաքսատուրք, եթե համաձայնագիր չկնքվի։

«Մենք հենց նոր ավարտեցինք Ճապոնիայի հետ խոշորագույն գործարքը, որը, թերևս, երբևէ կնքված ամենամեծ գործարքն է։ Ճապոնիան, իմ հրահանգով, Միացյալ Նահանգներում կներդնի 550 միլիարդ դոլար, որը կստանա շահույթի 90%-ը»,- հայտարարել է Թրամփն իր Truth Social հարթակում։

Նա անսովոր ներդրումային ծրագրի վերաբերյալ լրացուցիչ մանրամասներ չի ներկայացրել, բայց պնդել է, որ գործարքը «կստեղծի հարյուր հազարավոր աշխատատեղեր»։

Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբան ասել է, որ մեկնաբանություն տալուց առաջ պետք է ուսումնասիրի գործարքը։

Ըստ Թրամփի՝ Ճապոնիան համաձայնել է «բացել իրենց երկիրը առևտրի համար, ներառյալ մեքենաների և բեռնատարների, բրնձի և որոշակի այլ գյուղատնտեսական ապրանքների»։

Բրնձի ներմուծումը Ճապոնիայում զգայուն հարց է, և Իշիբայի կառավարությունը նախկինում բացառել էր այս թեմայի շուրջ որևէ զիջում։

Ճապոնիայի Nikkei ինդեքսը մեկ տոկոսից ավելի աճ է գրանցել գործարքի մասին լուրից հետո, իսկ ճապոնական ավտոմոբիլային բաժնետոմսերն աճել են վեց տոկոսով։ Գործարքը գալիս է  այն բանից հետո, երբ Իշիբան բախվել է շաբաթավերջին տեղի ունեցած լարված ընտրությունների, որոնց արդյունքում նրա կոալիցիան մնացել է առանց մեծամասնության վերին պալատում։

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Ֆիլիպինների հետ համաձայնագրի մասին, որը երկրի արտահանման համար կսահմանի 19 տոկոս մաքսատուրք։ Սպիտակ տունը նաև ներկայացրել է Ինդոնեզիայի հետ համաձայնագրի մանրամասները, որը կմեղմացնի հանքանյութերի արտահանման կարևոր սահմանափակումները և կսահմանի 19 տոկոս մաքսատուրք։

Նմանատիպ համաձայնագրեր են կնքվել Միացյալ Թագավորության և Վիետնամի հետ, մինչդեռ բանակցությունները շարունակվում են ԱՄՆ երեք խոշորագույն առևտրային գործընկերների՝ Չինաստանի, Կանադայի և Մեքսիկայի հետ։

Պեկինի հետ լարվածության սրացումից հետո երկու խոշոր տնտեսությունները համաձայնել էին մաքսատուրքերի ժամանակավոր իջեցման շուրջ, իսկ հաջորդ շաբաթ Ստոկհոլմում սպասվում է բանակցությունների ևս մեկ փուլ։

Հունվարին Սպիտակ տուն վերադառնալուց ի վեր Թրամփը դաշնակիցների և մրցակիցների նկատմամբ սահմանել է 10 տոկոսանոց մաքսատուրքեր, ինչպես նաև ավելի բարձր մաքսատուրքեր պողպատի, ալյումինի և ավտոմեքենաների վրա։ Թրամփի ոչ ոլորտային մաքսատուրքերի դեմ դատական ​​գործընթացները շարունակվում են։