Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Նովոչերկասկը․ հարվածի տակ են հայտնվել կայարանն ու էլեկտրակայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
Բոլորը

Ուկրաինայի զինված ուժերը հուլիսի լույս 23-ի գիշերը հարձակվել են ՌԴ Ռոստովի մարզի վրա։ Այս մասին իր տելեգրամ  ալիքում հայտնել է նահանգապետ Յուրի Սլյուսարը։ Նրա խոսքով՝ ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Նովոչերկասկի և մարզի մի շարք այլ բնակավայրերի վրա, գրում է Meduza-ն։

Նահանգապետի խոսքով՝ Նովոչերկասկում վիրավորվել է չորս մարդ։ Տարբեր շրջաններում հրդեհներ են բռնկվել, որոնք արագորեն մարվել են։ Բացի այդ, վնասվել է չորս մեքենա։

Ռուսական Baza և Astra տելեգրամ ալիքների հաղորդմամբ՝ Նովոչերկասկի բնակիչները պատմում են, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են երկաթուղային կայարանի և էլեկտրակայանի տարածքին։ Այս տեղեկատվությունը դեռևս հաստատված չէ։

Ուկրաինական Exilenova+ տելեգրամ ալիքը հրապարակել է տեսանյութ, որը, ենթադրաբար, ցույց է տալիս Նովոչերկասկի երկաթուղային կայարանի վրա հարձակման պահը։

Ռուսական լրատվամիջոցները նաև տեսանյութ են հրապարակել, որում, ըստ որոշ տեղեկությունների, երևում է, թե ինչպես են Նովոչերկասկի բնակիչները մարում քաղաքի կենտրոնում բեկորների ընկնելու հետևանքով բռնկված հրդեհը։ Տեսանյութի իսկությունը հաստատված չէ:

ՌԴ Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հուլիսի լույս 23-ի գիշերը ՀՕՊ ուժերը որսացել և ոչնչացրել են ուկրաինական 33 անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ 11-ը՝ Ռոստովի մարզում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի