Նիդեռլանդների Թագավորության դատական խորհրդի պատվիրակությունն այցելել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ

Լուրեր

04.09.2026 | 23:57
Էդուարդ Սպերցյանի գոլն օգնեց «Ալ Ահլիին» վստահ հաղթանակ տանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 23:24
Սեպտեմբերի 10-13-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Tour of Armenia» միջազգային հեծանվավազքը
04.09.2026 | 23:10
ԱՄՆ պատվիրակության՝ Մոսկվա այցի ընթացքում Ուկրաինան չի հարվածի Ռուսաստանին. Զելենսկի
04.09.2026 | 22:51
Փրկարարի օրվա առթիվ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով
04.09.2026 | 22:39
Պապոյանը կմեկնի Դուբայ՝ մասնակցելու ամենամյա ներդրումային համաժողովին
04.09.2026 | 22:23
Ալիևի կողմից վերջերս բացված հյուրանոցի 200-250 աշխատակիցներ չեն կարողանում ստանալ աշխատավարձը
04.09.2026 | 22:08
Պաշտոնանկություններ՝ վարչապետի որոշմամբ
04.09.2026 | 21:51
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.09.2026 | 21:35
ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում անցկացվել է ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում
04.09.2026 | 21:16
OpenAI-ը թողարկել է GPT-6-ը՝ իր մինչ օրս ամենահզոր ԱԲ մոդելը
04.09.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Աննախադեպ լարում՝ ՀՀ-ի և ՌԴ-ի հարաբերություններում․ ի՞նչ սպասել Փաշինյանի՝ Մոսկվա առաջիկա այցից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 20:47
Բաքուն արևմտյան հայտնի լրատվամիջոցներին մեղադրում է Ադրբեջանի դեմ ապատեղեկատվական արշավի կազմակերպման մեջ
04.09.2026 | 20:30
«Ինչքա՞ն գոռամ, ո՞ւմ ասեմ, որ շատ ա ցավում». քաղցկեղի դեմ պայքարը՝ բանտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 20:14
Վահան Կոստանյանն ու Յիրժի Բրոդսկին քննարկել են հայ-չեխական համագործակցության նոր ուղղությունները
04.09.2026 | 20:00
Վարչապետն իրավունք ունի հրահանգ տալ իրավապահներին․ կառավարությանը ենթակա են Քննչական և Հակակոռուպցիոն կոմիտեները․ Արման Եղոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բարձրագույն դատական խորհրդի հրավերով` Նիդեռլանդների Թագավորության Դատական խորհրդի պատվիրակությունը Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպեց նաև Երևանի պետական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետի դեկանի, պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ:  Հանդիպմանը ներկա էին նաև Բարձրագույն դատական խորհրդի անդամներ Սերգեյ Մեղրյանը և Հայկ Հովհաննիսյանը:

Իրավագիտության ֆակուլտետի ուսանողների և պրոֆեսորադասախոսական անձնակազմի միջև հետաքրքիր զրույց-քննարկում ծավալվեց դատավորի մասնագիտական կայացման, երկու երկրների դատական իշխանությունների առանձնահատկությունների և ընդհանրությունների, իրավունքի մասնագետների պատրաստման չափորոշիչների և, ընդհանրապես, կրթական ու գիտական գործընթացների կազմակերպման մեթոդների մասին:

Լսարանի խնդրանքով՝ Թաքվոր Ավեդիսյանն անդրադարձավ Նիդերլանդների Թագավորության  դատական համակարգում գործող այն արդյունավետ կառուցակարգերին, որոնք վերաբերում են մասնավորապես դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ընթացակարգերին, դատական իշխանության նկատմամբ հանրային ընկալման և վստահության գործակիցը բարձրացնելուն ուղղված ջանքերին:

Ինչու՞ ես խոսեցի իմ ընտանիքից, իմ մասնավոր կյանքից, որպեսզի ցույց տամ, որ լավ դատավոր դառնալու համար, կարծում եմ, պետք է գիտակցել, թե որտեղից ես գալիս, որն է կյանքի քո տեսլականը: Ես շփվել և շփվում եմ իմ կոլեգաների հետ, տարբեր մարդկանց հետ, ովքեր իրական մարդիկ են՝ իրենց իրական խնդիրներով», – նկատեց Թաքվոր Ավեդիսյանը:

Հանդիպման ավարտին Իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը շնորհակալություն հայտնեց հյուրերին այցի և բովանդակալից զրույցի համար և նրանց հանձնեց ֆակուլտետի 80-ամյակին նվիրված գիտական նյութերի ժողովածուի անգլերեն տարբերակը, իսկ Թաքվոր Ավեդիսյանին, որպես մեր հայրենակցի՝ նաև անգլերեն լեզվով Նարեկացու «Մատյան ողբերգությունը»:

 

ԲԴԽ աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն