Ֆրանսիական AFP-ն ահազանգում է՝ Գազայում իր լրագրողները կարող են սովամահ լինել

Լուրեր

16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
16.09.2026 | 19:36
Ինչի է` Դուք, Ղարաբաղից լինելով, Երևանում բնակարան ունեք, 100 հազարը չունեն. Փաշինյանը` Հովսեփյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
16.09.2026 | 19:06
Եթե Քոչարյանի ունեցվածքը օրինական է, թող հեղափոխություն անեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:02
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 18:55
Հայտնի է՝ ով է Սիմոնյանի նշած քրեական հեղինակությունը, որը, ըստ նրա, Հայկ Սարգսյանի ընտանիքի ընկերն է
16.09.2026 | 18:46
ՀՀ-ն է որոշումներ կայացնելու TRIPP մուտք ու ելքի պահին. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:34
Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվել է Լիբանանին
16.09.2026 | 18:29
Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտարարել է Ղրիմի օդանավակայանում ռուսական Սու-24 ռմբակոծիչի հարվածելու մասին
16.09.2026 | 18:27
Պուտինի մոտ ռազմաբազան հանելու հարց չեմ բարձրացրել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:18
Ինչ տեսանք Ադրբեջանի պաշտոնյայի կողմից անընդունելի է. Փաշինյանը` Հաջիևի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:10
Ալեն Սիմոնյանը՝ ռուսական ռազմաբազայի մասին // Նոր Սահմանադրության տեքստը մինչև տարեվերջ կհրապարակվի․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 18:00
Ունեցել ենք նահատակվելու քաղաքականություն, առաջարկում ենք ապրելու քաղաքականություն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:53
Լիտվայի նախագահը հայտարարել է, որ երկրի օդային տարածքում խոցված անօդաչու սարքը ռուսական է
Բոլորը

Agence France-Presse (AFP) գործակալության խմբագրական կոմիտեն հայտարարություն է տարածել, որում զգուշացնում է, որ Գազայում աշխատող իրենց պաղեստինցի լրագրողների կյանքը վտանգի տակ է, գրում է France 24-ը։

«AFP-ի՝ 1944 թվականի օգոստոսին հիմնադրվելուց ի վեր մենք լրագրողներ ենք կորցրել հակամարտությունների ժամանակ, մեր շարքերում վիրավորներ և գերիներ ենք ունեցել, բայց մեզանից ոչ ոք չի հիշում, որ աշխատակիցը սովից մահանա։ Մենք հրաժարվում ենք տեսնել նրանց մահը»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ «2023 թվականի հոկտեմբերի 7-ից Իսրայելն արգելել է բոլոր միջազգային լրագրողների մուտքը Գազայի հատված»։

«Այս համատեքստում մեր պաղեստինցի լրագրողների  աշխատանքը կարևոր է՝ ստեղծված իրավիճակի մասին աշխարհին տեղեկացնելու համար։ Սակայն նրանց կյանքը վտանգի տակ է, այդ պատճառով մենք կոչ ենք անում Իսրայելի իշխանություններին թույլատրել նրանց անհապաղ տարհանումը իրենց ընտանիքների հետ միասին։ Նաև կոչ ենք անում անհապաղ միջամտության՝ Գազայում գործակալության հետ աշխատող լրագրողներին օգնելու համար»,- ասվում է հայտարարությունում։

Գազայի ավելի քան 2 միլիոն պաղեստինցի բնակչությունը գտնվում է աղետալի մարդասիրական ճգնաժամի մեջ և այժմ մեծապես կախված է տարածք մուտք գործող սահմանափակ օգնությունից։ AFP-ն իր ութ աշխատակիցներին և ընտանիքներին տարհանել է Գազայից 2024 թվականի հունվարից ապրիլ ընկած ժամանակահատվածում։

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարրոն էլ Իսրալեին կոչ է արել  թույլատրել արտասահմանյան լրատվամիջոցների մուտքը Գազայի պաշարված պաղեստինյան տարածք, քանի որ 21 ամիս տևած պատերազմից հետո սովի մասին նախազգուշացումներն աճում են։

«Ես խնդրում եմ, որ ազատ և անկախ մամուլին թույլատրվի մուտք գործել Գազա՝ ցույց տալու, թե ինչ է այնտեղ կատարվում և ականատես լինելու իրավիճակին»,- ասել է նա France Inter ռադիոկայանին տված հարցազրույցում։

Նա այս հայտարարությունն արել է այն բանից հետո, երբ ֆրանսիական AFP լրատվական գործակալությունը զգուշացրել է, որ Գազայի հատվածում իրենց հետ աշխատող պաղեստինցի ազատ լրագրողների կյանքը վտանգի տակ է, և կոչ արել Իսրայելին թույլ տալ նրանց և նրանց ընտանիքներին լքել օկուպացված ափամերձ տարածքը։

Հարցին՝ արդյո՞ք Ֆրանսիան կօգնի ազատ լրագրողների տարհանմանը, Բարրոն պատասխանել է, որ Ֆրանսիան «զբաղվում է այս խնդրով»։

«Մենք հույս ունենք, որ առաջիկա շաբաթներին կկարողանանք տարհանել որոշ լրագրողների»,- հավելել է նա։

Բացի այդ, Բարրոն «անհապաղ հրադադարի» կոչ է արել՝ այն բանից հետո, երբ Իսրայելը երկուշաբթի ընդլայնել է ռազմական գործողությունները Դեյր էլ-Բալահ կենտրոնական քաղաքում։

«Իսրայելական բանակի ռազմական գործողությունները Գազայում այլևս որևէ արդարացում չունեն։ Սա հարձակում է, որը կսրի արդեն իսկ աղետալի իրավիճակը և կհանգեցնի բնակչության նոր հարկադիր տեղահանումների, ինչը մենք խստորեն դատապարտում ենք»,- հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարարը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի