Ադրբեջանը Եկատերինբուրգում ադրբեջանցիների խոշտանգումների վերաբերյալ ապացույցները փոխանցել է ՌԴ-ին

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Ադրբեջանը Եկատերինբուրգում երկու ադրբեջանցիների խոշտանգումների և սպանության ապացույցները Ռուսաստանի Քննչական կոմիտեին է փոխանցել։ Այս մասին հայտարարել է Անկարայում գտնվող Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը ադրբեջանական Report գործակալության հետ զրույցում։

Գլխավոր դատախազն ընդգծել է, որ Ռուսաստանի ՔԿ-ն առանձին հետաքննություն է անցկացնում Եկատերինբուրգում Ադրբեջանի քաղաքացիների խոշտանգումների վերաբերյալ։

«Մենք քրեական գործ ենք հարուցել ադրբեջանցիների նկատմամբ բռնության փաստի առթիվ։ Կանոնավոր կապ ենք պահպանում ռուսական կողմի հետ՝ թե՛ Քննչական կոմիտեի, թե՛ Գլխավոր դատախազության։ Ռուսական կողմը հայտարարում է, որ տուժածներն իրենց երկրի քաղաքացիներ են, բայց մենք կցանկանայինք հիշեցնել, որ Ադրբեջանը չի ճանաչում երկքաղաքացիություն։ Մենք նրանց համարում ենք Ադրբեջանի քաղաքացիներ։ Այս կապակցությամբ մենք անցկացրել ենք անհրաժեշտ փորձաքննություններ, որոնք, ցավոք, հաստատեցին մահվան փաստը՝ խոշտանգումների, ծեծի և ծանր մարմնական վնասվածքների հետևանքով»,- ասել է Ալիևը։

Գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ Ադրբեջանը շարունակում է այդ գործերի վերաբերյալ քննչական գործողությունները և հավաքված բոլոր ապացույցները փոխանցել է ռուսական կողմին։

«Ռուսական կողմն ինձ տեղեկացրել է, որ Քննչական կոմիտեն առանձին հետաքննություն է անցկացնում բռնության փաստերի վերաբերյալ։ Մենք հույս ունենք, որ այս հարցով հարուցված քրեական գործը արդյունքներ կտա»,- հավելել է Ադրբեջանի գլխավոր դատախազը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները դարձյալ սրվել են այն բանից հետո, երբ հունիսի 27-ին Եկատերինբուրգում ձերբակալվել էր ադրբեջանական ծագում ունեցող ավելի քան 50 անձ։ Ձերբակալության ընթացքում մահացել է առնվազն երկու մարդ՝ Ադրբեջանի 60-ամյա քաղաքացի Հուսեյն Սաֆարովը և նրա եղբայրը՝ 55-ամյա Զիյադդինը։ Բաքուն պահանջում է պատասխանատվության ենթարկել մեղավորներին։

Ադրբեջանական կողմն ավելի վաղ հրապարակել էր Եկատերինբուրգում ռուսական իրավապահ մարմինների գործողությունների արդյունքում սպանված ադրբեջանցի եղբայրների մարմինների դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը։ Փորձաքննությունը, ըստ ադրբեջանական կողմի, հաստատել է, որ Զիյադդին և Հուսեյն Սաֆարովները ենթարկվել են դաժան խոշտանգումների, նրանց մարմինների վրա հայտնաբերվել են բազմաթիվ վնասվածքներ։

Ադրբեջանի Գլխավոր դատախազությունն հարուցել է քրեական գործ՝ ՌԴ-ում Ադրբեջանի քաղաքացիների և ադրբեջանական ծագում ունեցող անձանց նկատմամբ խոշտանգումների և առանձնակի դաժանությամբ դիտավորյալ սպանության փաստի առթիվ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի