Ռուս զինվորականները ներթափանցել են Պոկրովսկ․ ուկրաինական ԶԼՄ-եր

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Ռուս զինվորականներ են ներթափանցել Ուկրաինայի Դոնեցկի մարզի Պոկրովսկ քաղաք։ Տեղից զինվորականները «Украинская правда»-ին հաստատել են քաղաք ռուսական ներթափանցման փաստը, ներկայում ընթանում են նրանց դիվերսիոն խմբերի ոչնչացման աշխատանքներ։

Լրատվամիջոցի հետ զրուցած զինվորականների խոսքով՝ Պոկրովսկում ռուսական հետևակի առաջին խմբերը գրանցվել են 5 օր առաջ՝ հուլիսի 17-ին։

Հուլիսի 21-ի երեկոյան Deep State վերլուծական նախագիծը հաղորդել է, որ Պոկրովսկում «շարունակվում է օկուպանտների դիվերսիոն խմբերի վերացումը»։

«Մի քանի օր առաջ հակառակորդը, օգտվելով այն փաստից, որ բրիգադներից մեկի մոտ պարզապես հետևակ չկա, ինչպես նաև իրավիճակի ոչ ճշգրիտ ներկայացումից, Զվերևոյով ներխուժել է  քաղաք։ 155-րդ առանձին մեխանիզացված բրիգադի և 68-րդ առանձին բրիգադի տղաները ստիպված էին շտապ շտկել իրավիճակը, որպեսզի այն չվերածվեր աղետի»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ռուսները նպատակ ունեն ամրապնդվել, սպասել օժանդակ ուժերի ժամանմանը և հսկողության տակ վերցնել Ուկրաինայի պաշտպանների փողոցը։ Հուլիսի 21-ի երեկոյի դրությամբ՝ օկուպանտների խմբերի որոնումներն ու ոչնչացումը շարունակվել է։

«Ցավոք, մեր կողմից նույնպես կան կորուստներ։ Բացի այդ, օժանդակող կրակի քանակը մեծացել է, քանի որ բոլորը գրեթե անմիջապես իմացել են «դիվերսիոն և հետախուզական խմբերի» մասին, բայց մեծ մասը պատկերացում չուներ երթուղիների, դրանց գտնվելու վայրի և ուղղության մասին։ Հետևաբար, նման ներթափանցումների մասին լուրերը պետք է ներկայացնել սառնասրտությամբ»,- հավելել է Deep State-ը։

Նախագծի վերլուծաբանները նաև ընդգծել են, որ արդեն կա տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են զինվորներին դարանակալում Շևչենկո և Ուկրաինայի պաշտպանների փողոցների անկյունում։

Նույն օրը Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկիին զեկուցել է Պոկրովսկի մոտ դիվերսիոն խմբի ոչնչացման մասին։

«Այսօր թշնամական դիվերսիոն խումբը փորձել է ներխուժել քաղաք, բայց բացահայտվել և ոչնչացվել է ուկրաինացի պաշտպանների կողմից։ Մեր Պոկրովսկը շարունակում է անսասան կերպով պահել պաշտպանությունը»,- ասել էր Սիրսկին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի