Ալիևի հայտարարություններից հետո ՌԴ-ում առաջարկում են Ադրբեջանի հետ վիզային ռեժիմ սահմանել

Լուրեր

06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:47
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:46
Հայաստանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ուղղված գործողությունների համար․ Միրզոյանը՝ Ղալիբաֆին
06.10.2026 | 12:37
TRIPP-ի զարգացմանը զուգահեռ սպասվում է Հայաստան–Թուրքիա սահմանի բացում․ Փաշինյան
06.10.2026 | 12:26
Թրամփը հայտարարել է, որ Իրանը հնարավոր հարձակման դեպքում կարող էր «ոչնչացնել» Լոս Անջելեսն ու Սան Դիեգոն
06.10.2026 | 12:18
Էրիկ Փիլոյան. «Ամենամեծ պատճառներից մեկը, որ չպարտվեցինք՝ թիմի մթնոլորտն է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:13
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:10
Հրմշտոց ԱԺ-ում ՔՊ-ականների և ընդդիմադիրների միջև // ԱՀԿ-ն՝ ժանտախտի ռիսկի մասին․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 12:01
Հաքերները Դանիայում հասանելիություն են ստացել 8,8 միլիոն մարդու տվյալներին
06.10.2026 | 12:00
«Արա, ա՛յ տղա», «Արայով չխոսաս». վեճի կիզակետում ՔՊ-ից Բաքոյանն ու Գյուլնազարյանն են և «Ուժեղ Հայաստանի» փորձագետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:52
Վոլոդյա Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանի նախագահին առընթեր մարդու իրավունքների խորհրդի անդամ,Կոռուպցիայի դեմ պայքարի ազգային հանձնաժողովի նախագահ Կիրիլ Կաբանովը կտրուկ քննադատել է Ադրբեջանի գործողությունները՝ այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի կողմից Ռուսաստանի վերաբերյալ հայտարարություններից հետո։ Կաբանովը տելեգրամի իր ալիքում գրել է, թե Սառը պատերազմը չի ավարտվել ԽՍՀՄ փլուզմամբ, ընդհակառակը, հիմնական խաղացողները՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, ԵՄ-ի և Թուրքիայի տեսքով, նոր պոտենցիալ դաշնակիցներ են ձեռք բերել նախկին Վարշավայի պայմանագրի երկրներից,  Խորհրդային Միության գրեթե բոլոր նախկին հանրապետություններից։

Նա նշել է, որ պարզապես պարտավոր են կոշտ պատասխան տալ բոլոր լուրջ սադրանքներին, ինչպիսին ադրբեջանականն է։

«Այսպիսով, Ալիևի բացահայտ հակառուսական ելույթից հետո մենք պետք է մտածենք վիզային ռեժիմ մտցնելու մասին, առաջին հերթին՝ Ադրբեջանի հետ։ Միայն նման կոնկրետ և հստակ քայլերով կարող ենք կանխել մեր թշնամիների կողմից հնարավոր ավելի լուրջ ոչ բարեկամական գործողությունները։ Մենք պետք է անմիջապես ուժեղ «հարված» տանք նրանց, որպեսզի ավելի բարձրանալու հիմար ցանկություն չլինի։ Եվ բարեկամության և գործընկերության մասին հեքիաթներով հին ձայնասկավառակը, որը որոշ մարդիկ սիրում են պտտել սովորությունից դրդված, պայթել է և այլևս պիտանի չէ վերարտադրման համար»,- գրել է Կաբանովը։

Հիշեցնենք՝ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Ադրբեջանը միջազգային հայց է պատրաստում Ռուսաստանի դեմ՝ 2024 թվականի վերջին «Ադրբեջանական ավիաուղիների» (AZAL) օդանավի կործանման պատճառով: Ալիևը կոչ էր արել Ուկրաինային «չհամաձայնել օկուպացիային» և հայտարարել, որ Ադրբեջանը հայց է պատրաստում ՌԴ-ի դեմ և մոտ է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրին։

«Երբեք չհամաձայնվել օկուպացիայի հետ, սա է գլխավոր խորհուրդը»,- ասել էր Ադրբեջանի նախագահը Շուշիի 3-րդ գլոբալ մեդիաֆորումի ընթացքում ուկրաինացի լրագրող Դմիտրի Գորդոնի հարցին ի պատասխան։

Բացի այդ, ֆորումի ժամանակ ուկրաինացի լրագրող Ելենա Կուրբանովան Ալիևին նվիրել էր Ուկրաինայի զինված ուժերի շևրոններ: Ադրբեջանի ղեկավարը նվերն ընդունելուց հետո ասել էր. «Շարունակեք այդպես»:

2024 թվականի դեկտեմբերի 25-ին Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտակայքում վթարի էր ենթարկվել AZAL-ի J2-8243 չվերթը կատարող Embraer 190AR ուղևորատար օդանավը։ Դրանում եղել էր 67 մարդ՝ 62 ուղևոր և անձնակազմի 5 անդամ։ Վթարի հետևանքով զոհվել էր 38 մարդ, 29-ը՝ ողջ մնացել։ Վերջերս ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել էին ռուս կապիտան Դմիտրի Պալադիչուկի բացատրական գրությունը, որը նկարագրել է, թե ինչպես է 2024 թվականի դեկտեմբերին Գրոզնիում անօդաչու թռչող սարքերի հարձակման ժամանակ ստացել ադրբեջանական AZAL-ի օդանավի վրա կրակ բացելու հրաման և, իր հերթին, այդ հրամանը փոխանցել օպերատորին։

Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները կրկին սրվել են այն բանից հետո, երբ հունիսի 27-ին Եկատերինբուրգում ձերբակալվել էր  ադրբեջանական ծագում ունեցող ավելի քան 50 անձ։ Ձերբակալության ընթացքում մահացել է առնվազն երկու մարդ՝ Ադրբեջանի 60-ամյա քաղաքացի Հուսեյն Սաֆարովը և նրա եղբայրը՝ 55-ամյա Զիյադդինը։ Բաքուն պահանջում է պատասխանատվության ենթարկել մեղավորներին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի