Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը հայց է պատրաստում ՌԴ-ի դեմ և մոտ է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրին

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Ալիևը կոչ է արել Ուկրաինային «չհամաձայնել օկուպացիային» և հայտարարել, որ Ադրբեջանը հայց է պատրաստում ՌԴ-ի դեմ և մոտ է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրին։ Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Երբեք չհամաձայնվել օկուպացիայի հետ, սա է գլխավոր խորհուրդը», – ասել է Ադրբեջանի նախագահը՝ Շուշիի 3 – րդ գլոբալ մեդիաֆորումի ընթացքում պատասխանելով ուկրաինացի լրագրող Դմիտրի Գորդոնի հարցին։

Նա համեմատել է իրավիճակը, որում հայտնվել Է Ուկրաինան Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության հետ, որը Ադրբեջանը ռազմական ճանապարհով վերադարձրել է իր վերահսկողության տակ 2023 թվականին ։

Նույն ֆորումի շրջանակներում Իլհամ Ալիևը հայտնել է, որ Ադրբեջանը միջազգային հայց է պատրաստում Ռուսաստանի դեմ՝ 2024 թվականի վերջին «Ադրբեջանական ավիաուղիների» (ԱԶԱԼ) ինքնաթիռի կործանման պատճառով:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 25-ին ղազախական Ակտաու քաղաքի մոտ կործանվել էր Գրոզնի թռչող AZAL-ի օդանավը, որի համար Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեղադրել է ՌԴ-ին ու պահանջել պաշտոնապես ներողություն խնդրել, փոխհատուցում վճարել և մեղավորներին պատասխանատվության ենթարկել։ Օրերս ադրբեջանական իշխանամերձ լրատվամիջոցը հայտնել էր, որ ինքնաթիռի կործանման դեպքի առթիվ Ռուսաստանում անցկացված քրեական գործի հետաքննությունը հաստատել է, որ օդանավը խոցվել է «Պանցիր Ս-1» հակաօդային պաշտպանության համակարգով։ Ըստ ադրբեջանական կառավարության իրազեկ աղբյուրների՝ եթե Ռուսաստանը փորձի փակել գործը և չհրապարակի հետաքննության արդյունքները, ապա Բաքուն կդիմի միջազգային իրավական կառույցներին։

ԱԶԱԼ ինքնաթիռի կործանման համատեքստում Ադրբեջանի նախագահը հիշատակել է նաև Մալայզիական «Բոինգի» աղետը, որի հետաքննությունը շարունակվել է ավելի քան 10 տարի: Նրա խոսքով՝ Բաքուն նույնպես պատրաստ է սպասել դատավարությունների արդյունքին այնքան, որքան անհրաժեշտ կլինի։

Բացի դրանից՝ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը «շատ մոտ են» խաղաղության պայմանագրի ստորագրմանը: