Ռիչարդ Միլսի հայտարարությունը պետք չէ «սրտին մոտիկ ընդունել»․ «հեռացող դեսպանի, հեռացող մեսիջը». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.10.2026 | 20:17
«Մեր նպատակը նոր խոստումներ տալը չէ, այլ ստանձնած պարտավորությունները կատարելը»․ Մաթևոսյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 20:00
Եթե ԱԲ-ն որոշի՝ Մարդն ավելորդ է․ Տերմինատորի սցենարը կարո՞ղ է իրականություն դառնալ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:47
«Մեզ համար մեծ պատիվ է միանալ Հայաստանին»․ Կոլումբիայի ներկայացուցիչը՝ COP17-ում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:32
«Աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում Երևանի համաժողովը հույս է ներշնչում»․ Շոմակեր. ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:05
Աշխարհը միջազգային հարաբերությունների նշանակալի փոփոխությունների փուլում է․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:54
Սպասելու ժամանակ չունենք․ Նիկոլ Փաշինյանը՝ COP17-ի բացման արարողությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:27
COP17-ի պաշտոնական բացման արարողությունը․ ՈւՂԻՂ
18.10.2026 | 18:22
Քաղաքացին մոլորվել է «Հրեշտակների ձոր» տանող ճանապարհին․ նրան հայտնաբերել են
18.10.2026 | 17:42
Ռուբիոն հերքել է Starlink-ի աշխատանքի միտումնավոր դանդաղեցման մասին մեղադրանքները
18.10.2026 | 16:45
Սպիտակ տունն առաջարկել է ԵՄ-ին ավելացնել ռուսական գազի գնումները, իսկ Ուկրաինային՝ վերսկսել դրա տարանցումը․ NYT
18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
Բոլորը

Հայաստանում ԱՄՆ արդեն նախկին դեսպան Ռիչարդ Միլսը «EVN Report»-ի հետ զրույցում բացառել է Արցախյան հակամարտության հարցի կարգավորումն առանց տարածքների վերադարձի, ընդ որում, ուշագրավ է, որ դեսպանը տարածքներն անվանել է գրավյալ և օկուպացված։

Դեպանը հարցազրույցում ասել է, որ զարմացած է, որ հայերը դեմ են տարածքների զիջմանը, նաև նշել, որ 2016 թվականի ապրիլյան պատերազմն էլ ավելի է սրել հայերի ընկալումները: «Դաժան իրականությունն այն է, որ ցանկացած կարգավորում պահանջելու է գրավյալ տարածքների որոշակի մասի վերադարձ»,- ասել է ԱՄՆ դեսպանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր անդրադառնալով դեսպանի հայտարարություններին ասել է, որ դա կարելի է համարել որպես հեռացող դեսպանի հեռացող մեսիջ։

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը քաղաքացիներին հորդորել է այս հայտարարությունից շատ չմտահոգվել, այլ ընկալել այն որպես անհատ անձի կարծիք։ Գրիգորյանը հիշեցրել է սեպտեմբերի 21-ին Դոնալդ Թրամփի Հայաստանին ուղղված շնորհավորանքը, որտեղ հիշատակում կար Արցախի մասին, սակայն տարածքների զիջման մասին որևէ խոսք չկար։

«Սասնա ծռեր» կուսակցության քարտուղար Վարուժան Ավետիսյանն ասել է՝ որևէ մեկից ինչ-որ բան պահանջելուց առաջ նախ պետք է հրաժարվել երրորդ հանրապետության ընթացքում որդեգրած քաղաքականությունից։ Ըստ Ավետիսյանի՝ Միլսն ասել է այն, ինչը վերջին տարիներին քննարկվել է։ 2016 թվականին «Սասնա ծռերը» դիմեցին զենքի միջոցով հարցի լուծման, իրենց խոսքով վիժեցնելու համար ազատագրված տարածքների հանձնման գործընթացը, սակայն Վարուժան Ավետիսյանն ասում է նաև, որ հիմա նման ռեալ վտանգ չկա։ Նա նաև հավելում է՝ տարածքների ճակատագրի տերն ու որոշողը ժողովուրդն է։

Ռիչարդ Միլսի հայտարարությունները հեռու են ներկա իրողություններից ասում է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը, հավելելով, որ այդ հայտարարությունը պահաջնում է Հայաստանի իշխանությունների կողմից ադեկվատ պատասխան։ Իսկ Նիկոլ Փաշինայանի այսօրվա անդրադարձը, քաղաքագետի խոսքով, բավարար չէ։ Միսլի հայտարարություններին պետք չէ նայել միայն բացասական կողմից, ասաց քաղաքագետը, նշելով, որ դեսպանը ոչ միայն գիտակցում է, այլ նաև հայտարարում, որ հայ ժողովուրդը տարածքների զիջման պատրաստ չէ։

Լիլիթ Շաբոյան