ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ռուսական մի շարք բանկերի և Կարեն Շահնազարովի նկատմամբ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Եվրամիությունը Ռուսաստանի դեմ 18-րդ պատժամիջոցային փաթեթի շրջանակում սահմանափակումներ է սահմանել 18 ֆիզիկական անձանց, 41 ընկերության և 22 ռուսական բանկերի նկատմամբ։ Համապատասխան որոշումը հրապարակվել է ԵՄ պաշտոնական հանդեսում, փոխանցում է Meduza-ն։

Պատժամիջոցների տակ են հայտնվել, մասնավորապես, «Մոսֆիլմ» կինոստուդիայի գլխավոր տնօրեն Կարեն Շահնազարովը, Ռուսաստանի կողմից օկուպացված Ղրիմի մշակույթի նախարարի տեղակալ Օլգա Բուրովան, «ՖոսԱգրո» ընկերության բաժնետեր Տատյանա Լիտվինենկոն, ինչպես նաև Չինաստանի, Հնդկաստանի և Իրանի քաղաքացիներ։ Նրանց արգելվել է մուտք գործել ԵՄ տարածք, իսկ Եվրոպայում գտնվող նրանց ակտիվները սառեցվել են։

Բացի այդ, սահմանափակումներ են կիրառվել հետևյալ բանկերի՝ Т-Банк, Сургутнефтегазбанк, Яндекс-банк, Ozon-банк և մի շարք այլ վարկային կազմակերպությունների նկատմամբ։

Պատժամիջոցային ցուցակում ընդգրկվել է նաև 105 նավթատար։ Դրանց արգելվել է մուտք գործել ԵՄ նավահանգիստներ, իսկ եվրոպական ընկերություններին արգելվել է այդ նավթատարներին ծառայություններ մատուցել։

18-րդ պատժամիջոցային փաթեթով արգելվում են բոլոր գործարքները, որոնք կապված են «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք-2» գազատարների հետ, ինչպես նաև Ռուսաստանի ուղիղ ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) և դրա «դուստր» կազմակերպությունների հետ։

Սահմանափակումների շրջանակում ռուսական նավթի գնի սահմանաչափը իջեցվել է՝ 60 դոլարից հասնելով 47,6 դոլարի մեկ բարելի դիմաց, ինչպես նաև ներդրվել է սահմանաչափի ավտոմատ փոփոխման մեխանիզմ։ Գնի սահմանաչափը կախված կլինի Ռուսաստանի նավթի շուկայի միջին գներից, իսկ փոփոխությունների վերահսկողությունը կիրականացնի Եվրահանձնաժողովը։

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասն այս պատժամիջոցային փաթեթը համարել է «ամենադաժաններից»։

«Մենք մեծացնում ենք ճնշումը Ռուսաստանի ռազմական արդյունաբերության վրա, չինական բանկերի նկատմամբ, որոնք օգնում են շրջանցել պատժամիջոցները, և արգելափակում ենք այն տեխնոլոգիաների արտահանումը, որոնք օգտագործվում են անօդաչուներում»,-ասել է Կալլասը՝ մեկնաբանելով սահմանափակումների 18-րդ փաթեթը։