Իսրայելը և Սիրիան հրադադար հայտարարելու մասին են պայմանավորվել

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Իսրայելը և Սիրիան հասել են հրադադարի համաձայնության՝ Սիրիայի Էս-Սուվեյդե նահանգում լարվածության աճի ֆոնին, որտեղ դրուզների և բեդվինների միջև ինտենսիվ բախումների հետևանքով տասնյակ հազարավոր մարդիկ հարկադրված են եղել լքել իրենց տները, հաղորդում է Euronews-ը։

Հրադադարի մասին տեղեկությունը շաբաթ վաղ առավոտյան հայտնել է ԱՄՆ-ի դեսպանը Թուրքիայում և Սիրիայի հարցով հատուկ դեսպան Թոմ Բարրաքը։

Ավելի վաղ Իսրայելի զինված ուժերը մի քանի հարվածներ էին հասցրել Սիրիայի տարածքին, ներառյալ մայրաքաղաք Դամասկոսին՝ այսպես կոչված «ռազմական միջամտությունների» շրջանակում՝ դրուզական փոքրամասնությանը պաշտպանելու նպատակով։

Էս-Սուվեյդե նահանգում իրավիճակը սրվել է այն բանից հետո, երբ վերսկսվել են բախումները դրուզական զինված խմբավորումների և կառավարական աջակցություն վայելող բեդվինական կլանների միջև։ Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շառան զգուշացրել է, որ պատրաստ է նորից զորքեր մտցնել նահանգ՝ մարտերը ճնշելու համար, որոնց հետևանքով տասնյակ հազարավոր մարդիկ տարհանվել են։

Բարրաքը հրադադարի մասին հայտարարել է X հարթակում արված գրառման միջոցով՝ նշելով, որ ԱՄՆ-ի գլխավորած խաղաղ նախաձեռնությունը ստանում է տարածաշրջանի բազմաթիվ երկրների աջակցությունը։

«Իսրայելի վարչապետ Նեթանյահուն և Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շառան՝ ԱՄՆ-ի, Մարկո Ռուբիոյի աջակցությամբ, համաձայնել են հրադադարի, որը աջակցվում է Թուրքիայի, Հորդանանի և հարևան երկրների կողմից»,-գրել է Բարրաքը։