Առաջին անգամ ժողովուրդը կարող է խորհրդարան բերել նրան, ում ցանկանում է՝ առանց ոստիկանական ճնշման, առանց բանակի՝ հրամանով քվեարկության․ Գուրգեն Արսենյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 22:00
Պուտինն է բացել ՌԴ բազայի դուրսբերման հարցը․ Ադրբեջանի հարձակումը փաստեց՝ այն չի նպաստում ՀՀ անվտանգությանը․ Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:49
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Չեռնոգորիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:28
ԵՄ-ն- պատժամիջոցներ է սահմանել Թաթարստանի ղեկավարի ու ՌԴ այն դատավորների նկատմամբ, որոնք «Յաբլոկո»-ին հեռացրել են ընտրություններից
28.09.2026 | 21:13
ԵԽԽՎ-ն հաստատեց ընտրական զեկույցը․ Հայաստանին առաջարկվում է բարեփոխումների ճանապարհային քարտեզ
28.09.2026 | 21:00
Փաշինյանի հեռացման պրոցեսը փողոցային պայքարով պիտի գեներացվի, այլընտրանք չկա․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 20:46
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում
28.09.2026 | 20:26
Ֆրանսիայում Հռոմի պապը դատապարտել է սեռական բռնությունն ու հանդիպել հոգևորականների կողմից բռնության ենթարկված զոհերին
28.09.2026 | 20:13
Կալլասը զգուշացրել է ՌԴ-ի կողմից նոր հիբրիդային հարձակումների վտանգի մասին
28.09.2026 | 20:01
Փաշինյանի ճչացող լռությունը. ինչու անտեսվեց Սեպտեմբերի 27-ի տարելիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 19:57
«Քաղբանտարկյալների ազատ արձակումը պետք է Բաքվի հետ գործընկերության պայման լինի»․ ԱՄՆ սենատորները դիմել են Թրամփի վարչակազմին
28.09.2026 | 19:44
«Վանաձոր» ՔԿՀ-ում բացահայտվել է իրար հաջորդող ներնետման երկու դեպք
28.09.2026 | 19:30
Ադրբեջանում հարցնում են՝ Ռամիլ Սաֆարովը կարո՞ղ է անցնել Թրամփի ուղիով․ որոշում կայացնողը հայ մաքսավորն է լինելու․ Դիանա Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 19:24
«Ոչ բոլորը կդառնան Մասկ ու Ջոբս, բայց գիտաֆանտաստիկ գրականությունը Հայաստանում կզարգանա»․ Գևորգ Տեր-Գաբրիելյան
28.09.2026 | 19:10
Տիգրան Ավինյանի՝ նախապես հայտարարված մամուլի ասուլիսը չի կայանա
28.09.2026 | 19:00
Հարկադրված աշխատել է, որ մարի մահացած հոր պարտքը. անչափահասի թրաֆիքինգի գործը դատարանում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վարչապետի հրաժարականը տրամաբանական շարունակությունն է այն գործընթացի, որը սկսվել էր Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո։

Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց «Միավորված աշխատանքային կուսակցության» նախագահ Գուրգեն Արսենյանը՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի համար ընտրված ժամանակահատվածը պայմանավորված է նաև որոշակի գործողություններով, որոնք տեղի ունեցան հոկտեմբերի սկզբին։

«Ոչ ոք իրեն չէր շտապեցնում, սակայն այն օրենսդրական նախաձեռնությունը, որը սահմանափակում էր ՀՀ քաղաքացու իրավունքները և դրա օգտին տեղի ունեցած քվեարկությունը, բերեց նրան, որ Փաշինյանը հասկացավ՝ փորձ է արվում մեզ բոլորիս զրկել մեր ազատությունների մի մասից։ Փաշինյանը դա դիտարկեց նաև մի գործընթաց, որի արդյունքում Կառավարությունը կարող էր հայտնվել մի իրավիճակում, որ հետագա գործողությունները կարող են համարվել ոչ լեգիտիմ»,- ասաց Արսենյանը։

Վերջինս նաև շեշտեց՝ մենք ունեցել ենք մի խորհրդարան, որի հիմնական նպատակը եղել է մարդկանց իրավունքների և ազատությունների սահմանափակումը։

Խոսելով արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ քաղաքական վերադասավորումների մասին՝ Գուրգեն Արսենյանը հիշեցրեց ամիսներ առաջ հնչեցրած միտքը, ըստ որի՝ Նիկոլ Փաշինյանը պետք է ձերբազատվի ստիպված դաշնակիցներից, և ընդգծեց․ «Փաշինյանի դաշնակիցներն իր դաշնակիցները չեն, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ցույց տվեց իր իրական դեմքը, երբ կողմ քվեարկեց այդ օրինագծին՝ գիշերային քվեարկության ժամանակ։ Շատ լավ հիշում եմ այն պատկերը, երբ Միքայել Մելքումանը կողմ քվեարկեց այդ օրինագծին և շատ արագ ձեռքը ցած իջեցրեց՝ հասկանալով, որ այս ի՞նչ արեց»։

«Միավորված աշխատանքային կուսակցության նախագահը» նաև նկատեց՝ առաջին անգամ ՀՀ-ում ժողովուդն ունի հնարավորություն չվերահսկվող կամարտահայտությամբ ձևավորել այն խորհրդարանը, որն ուզում է։

«Առաջին անգամ ժողովուրդը կարող է խորհրդարան բերել նրանց, ում ինքը ցանկանում է՝ առանց որևէ մեխանիկական ազդեցության, առանց որևէ դոպինգների կիրառման, ոստիկանական ճնշման, բանակի՝ հրամանով քվեարկության։ Եվ ես կարծում եմ, որ շատ կարևոր է նաև, որ ՀՀԿ-ն մասնակցի այս ընտրությանը՝ 18 տարվա ընթացքում առաջին անգամ առանց ադմինիստրատիվ լծակների և դոպինգի, ու ցույց տա, թե ի՞նչ աջակցություն ունի ՀՀ ժողովրդի կողմից։ ՀՀԿ-ն պետք է մասնակցի, որովհետև հայտարարեց, որ նախորդին 650 հազար ընտրող աջակցել է իրեն ու հիմա եթե չմասնակցի, կարո՞ղ ենք ասել այդ 650 հազարի անունից, որ իրանք դասալքությամբ են զբաղված»։

Արսենյանը նաև նկատեց՝ այս արտահերթ ընտրություններն, ի տարբերություն նախորդ 20 տարիների ընթացքում կայացածների, երբ ընտրություն կատարվում էր վատի և վատագույնի միջև, կարող է լինել ընտրություն՝ լավի և լավագույնի միջև։

Անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք հաջողվելու է խորհրդարանում ձևավորել իրական ընդդիմություն, մեր զրուցակիցը նշեց․ «Ցանկացած ընդդիմության պարագայում լինելու են որակումներ և մանիպուլյացիաներ, պետք է խոսել, սակայն իրական ընդդիմության բովանդակության մասին, և այսօր մենք ունենք հնարավորություն՝ ձևավորելու ժողովրդավարական ընդդիմություն։ ՀՀ քաղաքական կյանքը կարող է տեղափոխվել մի դաշտ, երբ իշխանության և ընդդիմության պայքարը կլինի ավելի լավ որոշումներ ունենալու, ոչ թե զուտ քննադատության համար։ Իսկ դրա համար ժողովուրդը պետք է ասի իր խոսքը, քաղաքացին պետք է «ոչ» ասի, որ չի ուզում քվեարկել որոշ ուժերի օգտին, որոնք ցույց են տվել՝ երբ պետք է լինում, գողանում են մեր իրավունքները»։

Մանրամասները Factor.am-ին հարցազրույցի տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան