Վերականգնումից հետո բացվել է Տաթևի Սուրբ Աստվածածին եկեղեցին

Լուրեր

14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
Բոլորը

IDeA հիմնադրամի «Տաթևի վերածնունդ» ծրագիրը փոխել է Տաթևը՝ այն դարձնելով տարածաշրջանի մշակութային, զբոսաշրջային և հոգևոր կենտրոն։ Ծրագրի շրջանակում հոկտեմբերի 16-ին տեղի է ունեցել Տաթևի վանական համալիրի Սուրբ Աստվածածին եկեղեցու վերաօծումը։ Ամբողջական վերականգնումից հետո եկեղեցին վերաբացվել է այցելուների համար ։

Միջոցառմանը ներկա են գտնվել Տաթևի և հարակից համայնքների բնակիչները, Երևանից ժամանած հյուրեր, զբոսաշրջիկներ։

Եկեղեցու վերաօծման արարողությունն իրականացվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վարչատնտեսական բաժնի տնօրեն Տեր Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի ձեռամբ։

«Վանական համալիրի Սուրբ Աստվածածին եկեղեցու վերականգնումը հնարավոր դարձավ բարերարների այն խմբի շնորհիվ, ովքեր համախմբվել են IDeA հիմնադրամի «Տաթևի վերածնունդ» ծրագրի շուրջ։ Առանց նրանց ջանքերի այս սրբազան գործը հնարավոր չէր լինի իրագործել։ Այս ուրախալի օրը  հնարավոր դարձավ նաև շինարարների, նախագծող ճարտարապետների տքնաջան աշխատանքի շնորհիվ»,- ասել է Տեր Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը՝ շնորհավորելով հավաքվածներին և տաթևացիներին եկեղեցու վերականգման և վերաօծման առթիվ։

Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է XI դարի 80-ականների վերջում՝ հնագույն վանական դամբարանի վրա խոյացող պարսպի վրա։ Անցած դարում եկեղեցին երկու անգամ տուժել է. 1931 թվականին վնասվել է երկրաշարժից, իսկ 1968-ին` քանդվել նոր սեյսմիկ ցնցումներից։

Տաթևի վանական համալիրի վերականգնման աշխատանքներն իրականացնելիս IDeA հիմնադրամը սերտ համագործակցում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀՀ մշակույթի նախարարության հետ: 2016 թվականի օգոստոսին՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Մշակույթի նախարարության կողմից եկեղեցու վերականգնման պլանի հաստատումից հետո, մեկնարկել էին վերականգնման աշխատանքները։ Աշխատանքների արդյունքում վերականգնվել և նախնական տեսքի է բերվել եկեղեցու թմբուկը և գմբեթը, փոխվել են եկեղեցու ծածկասալերը, քարտեզագրվել են եկեղեցու ճաքերը։ Ամբողջությամբ վերանորոգվել է եկեղեցու առաջին հարկաբաժինը և տանիքը։ Լուծվել է եկեղեցու ջրահեռացման և ջրամեկուսացման խնդիրը, որի պատճառով առաջ տեղումներից գոյացած ջրերը լցվում էին եկեղեցու առաջին հարկ՝ առաջացնելով նոր ճաքեր։

«Տաթևի վերածնունդ» ծրագիրը IDeA հիմնադրամի խարսխային ծրագրերից է։ Այն գործարկվել է 2008 թ․-ին՝ համադրելով ավանդական բարեգործությունը, հանրօգուտ ներդրումները, ինչպես նաև տեղական համայնքները զարգացնելու սոցիալական ներդրումները։ Տաթևի վանական համալիրի վերականգնումը «Տաթևի վերածնունդ» ծրագրի առանցքային բաղադրիչն է: Բացի վերականգնման աշխատանքներից և վանական համալիրի շուրջ գտնվող ենթակառուցվածքների զարգացումից, ծրագիրը նպատակ է հետապնդում  պահպանել Տաթևի վանքի մշակութային ժառանգությունը ու նպաստել համալիրում հոգևոր կյանքի զարթոնքին»,- ասել է IDeA հիմնադրամի տնօրեն Րաֆֆի Պաղճեանը։

Վերականգնման աշխատանքներին զուգահեռ IDeA հիմնադրամը գործընկեր գերատեսչությունների հետ շարունակում է Տաթևի վանքը և Որոտանի կիրճը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում ընդգրկելու հայտի նախապատրաստումը։ Այս աշխատանքին կցվել են ոլորտի առաջատար մասնագետներ և միջազգային փորձագետներ։

«Տաթևի վերածնունդ» ծրագրի շրջանակում նախատեսվում է վերանորոգել և վերականգնել վանական համալիրի բոլոր՝ թե եկեղեցական, թե օժանդակ կառույցները:

Հոկտեմբերի 16-ին լրացել է նաև «Տաթևի վերածնունդ» ծրագրի շրջանակում կառուցված «ՏաԹևեր» ճոպանուղու գործունեության ութերորդ տարեդարձը։ «ՏաԹևեր» ճոպանուղու գործունեության ամբողջ շահույթն ուղղվում է Տաթևի վանական համալիրի վերականգնմանը։

«ՏաԹևեր» ճոպանուղին գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղի (5752 մ)։ Այն նաև ռեկորդ է սահմանել որպես ամենակարճ ժամանակահատվածում (10 ամսում) կառուցված ճոպանուղի՝ չնայած տեղանքի բարդ աշխարհագրական պայմաններին և կլիմային: Ճոպանուղու գործարկումը բազմապատկել է Տաթև այցելող զբոսաշրջիկների թիվը։  Շահագործումից ի վեր ճոպանուղու ծառայություններից օգտվել է ավելի քան 750 հազար մարդ, իսկ Սյունիքի տարածաշրջանում բացվել է ավելի քան 25 հյուրատուն և հյուրանոց։