Դեպի ԵՄ ճանապարհը Շանհայով չի անցնում․ ինչ կտա ՇՀԿ-ին Հայաստանի անդամակցությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.11.2026 | 11:07
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:06
Նոր կենսաչափական համակարգի գործարկմանը նվիրված ասուլիս. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:03
Ուշիի ոլորաններում 9 զոհի պատճառ դարձած վթարի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
04.11.2026 | 10:55
Հայաստանում արձանագրվել է պարսկական հովազի 8-րդ առանձնյակը
04.11.2026 | 10:48
Եվրոպայում մեկ օրում առնվազն 7 ինքնաթիռ ռումբի մասին կեղծ ահազանգ է ստացել
04.11.2026 | 10:28
65 հասցեներում միաժամանակյա խուզարկություններ են. ՔԿ-ն՝ Կարապետյանների հետ կապված գործողությունների մասին
04.11.2026 | 10:18
Դեմոկրատները վերահսկողություն կստանան ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների նկատմամբ՝ հանրապետականներին զրկելով մեծամասնությունից․ BBC
04.11.2026 | 10:11
Վահագն Հարությունյանը կգլխավորի ՀԲՖ մարզչական կոմիտեն
04.11.2026 | 10:03
Փաշինյանի անունով Telegram-ում կեղծ օգտահաշիվ է բացվել․ խոսնակը զգուշացնում է հնարավոր խարդախության մասին
04.11.2026 | 10:00
2027 թվականի բյուջեի նախագծի քննարկումն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 09:54
Խուզարկություններ՝ Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում
04.11.2026 | 09:46
4 մեքենայի բախման հետևանքով 9 մարդ է զոհվել, 3-ը՝ վիրավորվել
04.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Հայաստանը մտադիր է դառնալ Շանհայի համագործակցության կազմակերպության լիիրավ անդամ։ Փաշինյանը երեկ հրավիրած ասուլիսում հաստատեց տեղեկությունը՝ հայտարարելով, որ այդ քայլը տեղավորվում է Հայաստանի որդեգրած բալանսավորման և բալանսավորված արտաքին քաղաքականության տրամաբանության մեջ։

«ՇԿՀ-ում ունենք դիտորդի կարգավիճակ։ Այսինքն՝ այնպես չի, որ ինչ-որ զրոյական վիճակից է, բարև բարլուս էլ չունենք, բայց կազմակերպության անդամ ենք դառնում»,- ասել է վարչապետը։

Փաշինյանը, սակայն, սխալվում է․ Հայաստանը կազմակերպությունում ունի ոչ թե «դիտորդի», այլ «երկխոսության գործընկերոջ» կարգավիճակ, որը ստացել է 2016 թվականին։ Հայաստանը նախորդ տարի է դիմել դիտորդի կարգավիճակ ստանալու համար, սակայն պաշտոնական պատասխան կազմակերպության կողմից չի տրվել։ Մինչ այդ, Շանհայի համագործակցության կազմակերպությունում քննարկվում է դիտորդի և երկխոսության գործընկերոջ կարգավիճակների վերացման հարցը։  

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գնահատմամբ՝ Հայաստանի՝ Շանհայի համագործակցության կազմակերպությանն անդամակցելու մտադրությունը համահունչ է երկրի աշխարհագրական և աշխարհաքաղաքական իրողություններին, իսկ այդ կառույցում անդամակցությունը կարող է տնտեսական ու քաղաքական նոր հնարավորություններ տալ։

Շանհայի համագործակցության կազմակերպությունը մշտապես գործող միջկառավարական միջազգային կազմակերպություն է։ Այն կենտրոնացած է քաղաքական, տնտեսական և անվտանգության համագործակցության վրա։ Հիմնադրվել է 2001 թվականին «Շանհայան հնգյակի» պետությունների՝ Չինաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի կողմից։ Այս տարիների ընթացքում կազմակերպության անդամ են դարձել նաև Հնդկաստանը, Պակիստանը, Իրանը և Բելառուսը։ Բացի լիիրավ անդամներից՝ կան նաև դիտորդ երկրներ՝ Աֆղանստանն ու Մոնղոլիան, ինչպես նաև երկխոսության գործընկերներ՝ Հայաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Շրի Լանկան, Եգիպտոսը և այլն։ 

Տնտեսագետ Աղասի Թավադյանի խոսքով՝ ԵՏՄ-ն ու ԲՐԻԿՍ+-ի պետությունները, որի մեջ մտնում են նաև Չինաստանը, Հնդկաստանը և Իրանը, ունեն  որոշակի առանց մաքսատուրքի համաձայնագիր, որից Հայաստանն արդեն իսկ օգտվում է։  Թավադյանի դիտարկմամբ՝ այն, որ վերջին յոթ տարիներին ՀՀ արտահանումը դեպի ԵՏՄ ավելի քան հինգ անգամ աճել է, իսկ դեպի ԵՄ՝ տասը տոկոսով պակասել, ցույց է տալիս տնտեսական զարգացման իրական ուղղությունը։ 

Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը միաժամանակ տարբեր կազմակերպությունների ու միությունների անդամակցելու ձգտումը վտանգավոր է համարում։ Հիշեցնում է ԱՄՆ նախագահի՝ ԲՐԻԿՍ+-ի երկրների նկատմամբ բարձր մաքսատուրքեր սահմանելու սպառնալիքի մասին։ Նրա կարծիքով՝ Հայաստանը քայլ է կատարում աշխարհաքաղաքական հակասության դաշտ։

Այդուհանդերձ, երեկվա ասուլիսին Փաշինյանն առաջին անգամ ուղիղ տեքստով նաև հայտարարեց, որ Հայաստանը մտադիր է դառնալ ԵՄ անդամ։ Որքա՞ն կտևի այդ գործընթացը և արդյո՞ք այդ ճանապարհին Շանհայի համագործակցությանը լիիրավ անդամակցությունը խոչընդոտ չի դառնա, այս հարցի պատասխանն այս պահին չկա։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան