Քրեական հեղինակություն Արտյոմ Կոնևսկոյը գրավի դիմաց ազատ է արձակվել
Հասարակություն
17.10.2018 | 16:14Քրեական հեղինակություն Արտյոմ Հարությունովը՝ հայտնի Արտյոմ Կանևսկոյ մականունով, օրեր առաջ գրավի դիմաց ազատ է արձակվել: Նրա պաշտպան Վարդուհի Էլբակյանը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց լուրը:
«Արտյոմ Հարությունովը հոկտեմբերի 10-ին 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել»,- ասաց պաշտպանը:
Նշենք, որ Արտյոմ Հարությունովը ձերբակալվել է հունիսի 28-ին: Նա մեղադրվում է ՀՀ ՔՕ 38-308–րդ հոդված 1-ին մասի հատկանիշներով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն դրդելը):
Մեղադրանքի համաձայն՝ Հարությունովը պաշտոնատար անձին դրդել է իրեն կեղծ անձնագիր տրամադրել։ Արտյոմ Կոնևսկոյն իրեն մեղավոր չի ճանաչում: