3 մլն դոլարի գործարք․ Վրաստանում երկու անձ է ձերբակալվել ուրանի անօրինական վաճառքի կասկածանքով

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Վրաստանի Հակահետախուզության և հատուկ գործողությունների դեպարտամենտի աշխատակիցները Բաթումիում ձերբակալել են Վրաստանի մեկ քաղաքացու և մեկ օտարերկրյա քաղաքացու՝ ռադիոակտիվ ուրանի անօրինական առք ու վաճառքի փորձի համար։ Այս մասին հայտնում է Վրաստանի Պետական անվտանգության ծառայությունը (ՊԱԾ):

«Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը բացահայտել է միջազգային հանցագործություն և կանխել այս հանցագործության հնարավոր զարգացումը տարբեր ուղղություններով։ Հակահետախուզության դեպարտամենտի և հատուկ գործողությունների դեպարտամենտի աշխատակիցների կողմից իրականացված համատեղ գործողությունների արդյունքում Բաթումի քաղաքում ձերբակալվել է Վրաստանի 1 և օտարերկրյա պետության 1 քաղաքացի՝ միջուկային նյութերի, մասնավորապես, ռադիոակտիվ քիմիական տարր ուրանի անօրինական առք ու վաճառքի համար»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ ձերբակալվածների միջև կնքված գործարքի համաձայն՝ նախատեսվում էր ուրանի անօրինական վաճառք 3 միլիոն ԱՄՆ դոլարի չափով։ Նշված միջուկային նյութը, հաշվի առնելով ռադիոակտիվ ալֆա և գամմա ճառագայթման դոզայի հզորությունը և աղբյուրի բնույթը, հարմար է տարբեր պայթուցիկ սարքեր պատրաստելու, ահաբեկչական գործողություն իրականացնելու կամ այլ ծանր, զանգվածային և մահացու հետևանքների առաջացման համար։

Հանցագործության հետաքննությունը տարվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 230-րդ հոդվածի համաձայն, որը նախատեսում է պատիժ՝ 5-ից 10 տարի ժամկետով ազատազրկում։

Ձերբակալված օտարերկրացու անունը և քաղաքացիությունը չեն հաղորդվում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի