Ցուցակում գուցե լինեն գործիչներ, որոնք եղել են բարիկադների մյուս կողմում. Արարատ Միրզոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.10.2026 | 23:17
COP17-ի շրջանակում քննարկվել է ավանդական գիտելիքի դերը կենսաբազմազանության պահպանության գործում
20.10.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.10.2026 | 22:47
Հրազդանում վաղը վթարային ջրանջատում կլինի
20.10.2026 | 22:30
Ռուբիոն հայտարարել է, որ Ուկրաինային որսացող հրթիռների մատակարարման հնարավոր ուշացումները միտումնավոր չեն
20.10.2026 | 22:16
Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգն աշխատում է խափանումներով. ՊԵԿ
20.10.2026 | 22:02
Google Cloud-ը խափանվել է․ Եվրոպայում անհասանելի են դարձել Revolut-ը և այլ ծառայություններ
20.10.2026 | 21:49
Հոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգը
20.10.2026 | 21:35
Ինչու է Էրդողանը որոշել չմեկնել Բաքու և ինչ պահանջներ է ներկայացրել Ադրբեջանը․ MEE-ի անդրադարձը Թուրքիա-Ադրբեջան լարվածությանը
20.10.2026 | 21:22
Առուշանյանը՝ առաջ և հիմա․ ինչպես Փաշինյանի իշխանությունը «կործանարարից» դարձավ «հայրենիքի նվիրյալ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 21:14
Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանատան մոտ դպրոցներում հիջաբի արգելքի դեմ ակցիա է անցկացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 21:00
Փաշինյանը ցույց է տալիս՝ Царь хороший, бояре плохие․ եթե տասովշչիկներին ՔՊ թեկնածու ես դարձնում, էդպես պիտի լինի․ Դանիել Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 20:57
Ով է լինելու ՔՊ նոր պատգամավորը՝ ըստ ցուցակի
20.10.2026 | 20:56
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը պարտությամբ մեկնարկեց ԱԱ-2028-ի որակավորման փուլում
20.10.2026 | 20:54
24 ժամ գազ չի լինի Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում
20.10.2026 | 20:45
Նորվեգիայում ընթանում է Զելենսկիի հանդիպումը Թրամփի հատուկ բանագնացների հետ
Բոլորը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վարչության նիստերում քննարկում է արտահերթ ընտրություններում նախընտրական ցուցակի հարցը։ Ազգային ժողովում Factor.am-ի հարցին ի պատասխան՝ ասաց ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը։

«Բնականաբար ցուցակը չեմ հրապարակելու, բայց ցուցակը պետք է լինի իսկապես հեղափոխության քաղաքական թիմը, ՔՊ կորիզը` առաջնային շարքերում, իմ կարծիքով, կլինեն գործադիրում ընդգրկված անձինք, ասում եմ իմ կարծիքով, քանի որ վարչությունում դեռ չենք քննարկել այդ հարցը, և ենթադրյալ ԱԺ ղեկավարությունում կլինեն նաև մարդիկ, որոնք ՔՊ-ից չեն, այսինքն՝ բացի հեղափոխության ցուցակը լինելուց, պետք է լինի ներառական ցուցակ՝ ընդգրկի տարբեր ոլորտներում հայտնի գործիչների»,- հայտնեց Արարատ Միրզոյանը։

Առաջին փոխվարչապետի պաշտոնակատարի փոխանցմամբ՝ «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակը պետք է առանձնանա տարբեր ոլորտներում աչքի ընկնող պրոֆեսիոնալ մասնագետների հագեցվածությամբ՝ հաշվի առնելով խորհրդարանական հանձնաժողովների, պատվիրակությունների պահանջարկը։ Հստակեցնող հարցին՝ ցուցակում կլինե՞ն մարդիկ, որոնք ժամանակին բարիկադների մյուս կողմում են եղել, Միրզոյանը չբացառեց. «Մենք չենք կարող մերժողական հասարակություն կառուցել՝ խոսելով այն մասին, որ ուզում ենք Հայաստանն ավելի լավը լինի։ Մենք ասել ենք, որ մեր ձեռքը մեկնած է, մենք չենք կարող մերժողական հասարակություն կառուցել՝ խոսելով այն մասին, որ ուզում ենք նոր Հայաստանն ավելի լավը լինի, մենք չենք վերացնում իրենց Հայաստանը և սարքում մեր Հայաստանը, նոր Հայաստանի մեջ իրենք էլ են մտնում»։

Մանրամասները՝ տեսանյութում: