Կայացել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի միջգերատեսչական աշխատանքային խմբի անդրանիկ նիստը

Լուրեր

06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:58
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել հակաահաբեկչական պայքարը չդարձնել քաղաքական շահարկումների գործիք
06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյան. «Մենք շատ բան ապացուցեցինք». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
Բոլորը

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ այսօր կայացել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի միջգերատեսչական աշխատանքային խմբի անդրանիկ նիստը։ Քննարկվել են տարբեր գերատեսչությունների աշխատանքային ներգրավվածությանը, ծրագրի ընթացքին և հրատապ լուծումներ պահանջող խնդիրներին վերաբերող հարցեր։

«Աշխատանքային խմբի կազմում ընդգրկված են ՀՀ վարչապետի աշխատակազմի, Էկոնոմիկայի, Շրջակա միջավայրի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Ֆինանսների նախարարությունների, Քաղաքաշինության և Կադաստրի պետական կոմիտեների, Երևանի քաղաքապետարանի և այլ կառույցների ներկայացուցիչներ։

Հանդիպմանը մասնակցել են նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը և «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի տնօրեն Արմեն Սիմոնյանը։

Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ աշխատանքային խմբի ստեղծումը կնպաստի ծրագրի իրականացման արդյունավետության բարձրացմանը՝ ապահովելով աշխատանքների կազմակերպման ճկունություն և ընթացիկ տեղեկատվության առավել արագ փոխանակում։

Նախարարը նշել է, որ կան մի շարք հրատապ լուծում պահանջող խնդիրներ, որոնք վերաբերում են հողերի կադաստրային գրանցմանը, ենթակառուցվածքների և կոմունալ ծառայությունների կարգավորմանը, տրանսպորտային ռազմավարության մշակմանը, տարածքի մաքրմանը և բարեկարգմանը։

Ժաննա Անդրեասյանը հատկապես կարևորել է յուրաքանչյուր գերատեսչության գործառութային դերն աշխատանքների արդյունավետ կազմակերպման հարցում։ Քննարկման ընթացքում նշվել է, որ ակադեմիական քաղաքի տարածքում նախատեսվում է հիմնել նաև արհեստական բանականության տվյալային կենտրոնը, որի ներդրումային ծրագիրը զուգահեռաբար մշակվում է։ Առաջնահերթ է նաև ազգային ստադիոնի կառուցումը, որը տեղակայվելու է ակադեմիական քաղաքում կամ նրա հարակից տարածքում։

Անդրադառնալով կոմունալ ենթակառուցվածքների զարգացմանը՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շեշտել է մաքրման կայանի կառուցման անհրաժեշտությունը, որը կարևոր նշանակություն ունի տարածքի բնական միջավայրի պահպանման և համատեղելի զարգացման առումով։

Նախարարը հավելել է, որ ակադեմիական քաղաքի ստեղծման աշխատանքները մեկնարկել են բավականին արագ տեմպերով, և կարևոր է պահպանել աշխատանքների դինամիկան՝ հաշվի առնելով սեղմ ժամկետները և ծրագրի հանդեպ հանրային մեծ հետաքրքրությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման ընթացքին առնչվող մի շարք այլ հարցեր»,- ասված է ԿԳՄՍՆ-ի հաղորդագրությունում։