ԱՄՆ-ն ու «եվրոպական եռյակը» Իրանի միջուկային համաձայնագրի վերջնաժամկետ են սահմանել օգոստոսի վերջը. Axios

Լուրեր

12.09.2026 | 12:28
Օդեսայում ռուսական հարձակման հետևանքով բազմահարկ շենք է վնասվել․ տուժել է 23 մարդ
12.09.2026 | 11:35
15-ամյան Անի Գևորգյանը սեպտեմբերի 11-ին դուրս է եկել տնից և չի վերադարձել․ ՆԳՆ
12.09.2026 | 11:22
Երևանի և Մասիսի մի շարք հատվածներում ջրամատակարարումը կդադարեցվի
12.09.2026 | 10:41
Լիբանանի նախագահը հանդիպել է ՀՀ դեսպանին
12.09.2026 | 10:21
Գազամատակարարման վթարային դադարեցում՝ Արարատի մարզում․ 5 բնակավայրերում գազ չի լինի
12.09.2026 | 10:04
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.09.2026 | 23:28
Վարչապետը խարույկի շուրջ հանդիպում է ունեցել հեծանվավազքի «Վարչապետի գավաթ»-ի մասնակիցների հետ
11.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.09.2026 | 22:57
Մեկնարկել է Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը
11.09.2026 | 22:38
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին
11.09.2026 | 22:15
Նոր կենսաչափական անձնագրերով սահմանային ստուգումը կտևի վայրկյաններ․ ՆԳ նախարար
11.09.2026 | 21:51
Իսրայելը Հայաստանում իր նախկին դեսպանին նշանակել է Թուրքիայում գործերի հավատարմատար
11.09.2026 | 21:36
Ժամանակը եկել է․ Լուկաշենկոն հրամայել է ստուգել բանակի՝ զորահավաքին պատրաստվածությունը
11.09.2026 | 21:23
Թյուրքական երկրները Եվրոպոլին համարժեք կառույց են ստեղծում՝ TURKPOL-ը
11.09.2026 | 21:14
Հայկ Սարգսյանը կհեռացվի՞ ՔՊ-ից․ կուսակցությունը նրա հարցը քննարկելու է վարչությունում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի ու Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարները հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են օգոստոսի վերջը սահմանել Իրանի հետ միջուկային համաձայնագրի հասնելու վերջնաժամկետ։ Այս մասին հաղորդում է Axios-ը՝ հղում անելով քննարկումներին ծանոթ երեք աղբյուրի, փոխանցում է Meduza-ն։

Եթե համաձայնություն ձեռք չբերվի, ԵՄ 3 երկրները ծրագրում են օգտագործել snapback մեխանիզմը, որը կվերականգնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր պատժամիջոցները, որոնք վերացվել էին 2015 թվականի միջուկային համաձայնագրով։ Այս մեխանիզմի կիրառման դեպքում պատժամիջոցներն ավտոմատ կերպով վերականգնվում են դրա ակտիվացումից 30 օր անց։ Այն լրանում է հոկտեմբերին (դրա ներդրումից 10 տարի անց), և եվրոպական երկրները ցանկանում են դա անել նախքան Ռուսաստանը նույն ամսին կգլխավորի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։

Լրատվամիջոցը գրում է, որ ամերիկացի ու եվրոպացի պաշտոնյաները «snapback» մեխանիզմը դիտարկում են որպես Թեհրանին ճնշելու գործիք և որպես պահեստային ծրագիր՝ դիվանագիտության ձախողման դեպքում։ Axios-ի աղբյուրների համաձայն՝ Ռուբիոյի ու «եվրոպական եռյակի» նախարարների միջև զրույցում քննարկվել է «snapback» մեխանիզմի շուրջ համակարգումը:

Առաջիկայում եվրոպական երկրները նախատեսում են Թեհրանին փոխանցել այն միտքը, որ Իրանը կարող է խուսափել պատժամիջոցների վերադարձից, եթե քայլեր ձեռնարկի իր միջուկային ծրագրի նկատմամբ վստահությունը վերականգնելու համար, օրինակ՝ վերսկսելով համագործակցությունը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ կամ կազմակերպելով երկրից մինչև 60% հարստացված շուրջ 400 կիլոգրամ ուրանի դուրսբերումը։

Իրանը պնդում է, որ արևմտյան երկրներն իրավական հիմք չունեն պատժամիջոցները վերականգնելու համար և սպառնում է դուրս գալ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից (NPT)։ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հուլիսի 14-ին հայտարարել է, որ Թեհրանը համաչափ պատասխան կտա «եվրոպական եռյակի» երկրների կողմից վերականգնման մեխանիզմի ակտիվացմանը:

Հիշեցնենք, որ 2015 թվականի հուլիսին Իրանի միջուկային համաձայնագիրը (Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիր) ստորագրվել է մի կողմից՝ Իրանի, մյուս կողմից՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև։ 2018 թվականին Դոնալդ Թրամփը նախագահի պաշտոնում առաջին ժամկետի ընթացքում միակողմանիորեն դուրս էր եկել համաձայնագրից՝ հիմնվելով Իրանի միջուկային ծրագրի զարգացման վերաբերյալ հետախուզական տվյալների վրա։

Թրամփի պաշտոնավարման երկրորդ ժամկետի ընթացքում ԱՄՆ-ն անուղղակի բանակցություններ է սկսել  Իրանի հետ և այժմ պահանջում է, որ այն չունենա միջուկային զենք, ինչպես նաև պնդում է դադարեցնել ուրանի հարստացման ծրագիրը։ Իրանը, իր հերթին, պնդում է, որ չի մշակում միջուկային զենք։

Իրանում միջուկային տեխնոլոգիաները գտնվում են ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողության ներքո, քանի որ Իրանը Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի (NPT) կողմ է։

Մերձավոր Արևելքում վերջին սրացումից առաջ ՄԱԳԱՏԷ-ի  տեսուչները պարբերաբար այցելում էին Իրան՝ ստուգումներ անցկացնելու համար, սակայն հունիսին Իրանի միջուկային օբյեկտների վրա Իսրայելի հարձակումից և ԱՄՆ-ի կողմից ռմբակոծությունից հետո Իրանը դադարեցրել է  գործակալության հետ համագործակցությունը և փակել իր միջուկային օբյեկտների հասանելիությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի