«Արմավիր» ՔԿՀ-ում դատապարտյալ է ինքնասպան եղել. մահվան 16-րդ դեպքը տարեսկզբից

Լուրեր

29.10.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
29.10.2026 | 10:51
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
29.10.2026 | 10:44
«Կգոռամ՝ ոնց հարմար ա»․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց, 3 պատգամավորի նկատողություն հայտարարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 10:41
Ռոնալդուն արժանացել է «Բոլոր ժամանակների լավագույն Ոսկե գնդակ» մրցանակին
29.10.2026 | 10:31
Մոսկվայի երեք օդանավակայանների աշխատանքը ԱԹՍ-ների հարձակման պատճառով սահմանափակվել է
29.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 29-ի դրությամբ
29.10.2026 | 10:04
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը կամային հաղթանակ է տարել Չեմպիոնների լիգայում
29.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
29.10.2026 | 09:45
Լիլիթ Ստեփանյանն այսօր նշանակվելու է Կոտայքի մարզպետ
29.10.2026 | 09:30
ԱԱ. Պայքարի մեջ են մտնում ազատ ոճի ըմբիշները
28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հուլիսի 14-ին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում մահվան հերթական դեպքն է գրանցվել։ Factor TV-ի տեղեկություններով՝ դատապարտյալ Ա.Ս-ն պատժախցում ինքնասպան է եղել սավանով կախվելու միջոցով։

Մեզ տեղեկացրին, որ դատապարտյալը հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ է ունեցել, պարբերաբար կոտրել է խցի գույքը, ինչի հետևանքով հայտնվել է պատժախցում։ Մի քանի անգամ փորձել են նրան տեղափոխել «Դատապարտյալների հիվանդանոց», ՔԿՀ, սակայն Ա.Ս-ն կամ տեղում կամ հիվանդանոցում կամովին հրաժարվելու դիմում է գրել։

Քրեակատարողական ծառայությունը Factor TV-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը.

««Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող, 1987թ․ ծնված դատապարտյալ Ա․Ս․-ն հայտնաբերվել է խցի պատուհանի ճաղավանդակից սավանով կախված վիճակում։ Անմիջապես կանչվել է շտապօգնություն, որն արձանագրել է դատապարտյալի կենսաբանական մահը։ Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ»,- նշեց ՔԿԾ հասարակայնության և լրատվության վարչության պետ Նոնա Նավիկյանը։

Տարեսկզբից մինչև օրս ՔԿՀ-ներում գրանցվել է մահվան 16 դեպք, որից 6-ը՝ ինքնասպանության միջոցով։ Մահվան դեպքերն այս տարի կտրուկ աճ են գրանցել. համեմատելու համար նշենք, որ նախորդ տարվա ողջ ընթացքում գրանցվել էր մահվան 12 դեպք, բոլորի դեպքում արձանագրվել էր կենսաբանական մահ։

 

Ռոզա Վարդանյան