Ոխերիմ թշնամիներ Հայաստանն Ադրբեջանը միավորվում են Պուտինի դեմ․ The Telegraph

Լուրեր

05.12.2025 | 23:32
ԱԱ․ Բաչկովը հաղթել է ժամկետից շուտ, Մաշակարյանը և Հովհաննիսյանը ևս շարժվում են առաջ
05.12.2025 | 23:30
BP-ն հրաժարվում է Բաքու-Սուփսա և Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարերի օպերատորի իրավունքից
05.12.2025 | 23:16
Հայաստանը նախապատրաստվում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի հյուրընկալմանը․ քննարկվել են կազմակերպչական աշխատանքները
05.12.2025 | 23:14
Կայացել է ԱԱ-2026-ի վիճակահանությունը, Դոնալդ Թրամփը մրցանակ է ստացել ՖԻՖԱ-ից
05.12.2025 | 23:01
Եվրոպական հանձնաժողովը 120 միլիոն եվրոյով տուգանել է Իլոն Մասկի X-ին
05.12.2025 | 22:47
Ռուսաստանի ԿԲ-ն վերացրել է իր և «բարեկամ» երկրների քաղաքացիների համար միջազգային դրամական փոխանցումների սահմանափակումները
05.12.2025 | 22:31
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.12.2025 | 22:18
Netflix-ը հայտնել է 82,7 միլիարդ դոլարով Warner Bros․-ը գնելու մասին
05.12.2025 | 22:05
Առողջության համապարփակ ապահովագրության հիմնադրամ կստեղծվի․ տնօրենի անունը հայտնի է
05.12.2025 | 21:50
Անկարայում ԱՄՆ դեսպանը Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի հարաբերություններից է խոսել
05.12.2025 | 21:37
Մյասնիկյան պողոտայում մեքենա է այրվել
05.12.2025 | 21:26
Բաքվում հորդառատ անձրևները հեղեղումներ են առաջացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.12.2025 | 21:14
Առողջության համընդհանուր ապահովագրություն․ նախագահը քննարկել է ոլորտի խնդիրներն ու լուծումները
05.12.2025 | 21:00
Ով ասում է՝ վարչապետը ճիշտ արեց, թող պատրաստ լինի՝ ԱԱԾ-ն գա իր տուն և հանձնարարություններ տա․ Լևոն Բարսեղյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.12.2025 | 20:45
Կեղծ ԱԱԾ-ականներ, AI-ով գեներացված ձայն․ կիբերզեղծարարները հասել են պաշտոնյաներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների սրացումը տեղի ունեցավ մի շարք արագ հարվածներով։ Ամեն ինչ սկսվեց անցյալ ամիս Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում նախկին խորհրդային հանրապետության յոթ քաղաքացիների ձերբակալությամբ։ Նրանք Մոսկվայի կողմից ձերբակալվել են տարիներ առաջ տեղի ունեցած մաֆիական ոճով սպանությունների հետաքննության շրջանակում։ Մի քանի օրվա ընթացքում երկու կասկածյալներ, երկուսն էլ՝ էթնիկ ադրբեջանցիներ, մահացան կալանքի տակ։ Մյուսները դատարանում հայտնվեցին տեսանելի վնասվածքներով և ծեծված։

Ադրբեջանը զայրացած արձագանքեց։ Ռուսական մշակութային միջոցառումները չեղարկվեցին, Կրեմլին պատկանող «Sputnik» լրատվական գործակալության Բաքվի գրասենյակը խուզարկվեց, իսկ տեղեկատվական տեխնոլոգիաների ռուս մասնագետների մի խումբ ձերբակալվեց և մեղադրվեց թմրանյութերի ապօրինի շրջանառության և կիբերհանցագործության մեջ։ Այս մասին ասվում է The Telegraph-ի անդրադարձում։

Նշվում է, որ այնուհետև Ռուսաստանի պետական հեռուստատեսությամբ հնչել է սպառնալիք, որ Բաքուն կարող է «գրավվել երեք օրում», որը հիշեցնում է 2022 թվականի Ուկրաինա լիամասշտաբ ներխուժումից առաջ օգտագործված հռետորաբանությունը։ Պատերազմը քիչ հավանական է, սակայն պառակտումն իրական է և վտանգավոր Մոսկվայի համար, քանի որ Հայաստանը, Ադրբեջանի հետ 30 տարի շարունակ դաժան պատերազմներից հետո, միավորվում է իր վաղեմի թշնամու հետ՝ Պուտինին Հարավային Կովկասից դուրս մղելու համար։

Լրատվամիջոցը գրում է, որ հուլիսի 10-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ նշելով, թե նրանց անմիջական բանակցությունները կենտրոնացած էին «Զանգեզուրի միջանցքի» վրա՝ առաջարկվող երթուղի, որը Հարավային Հայաստանի միջոցով կապում է Ադրբեջանը Նախիջևանի էքսկլավի հետ։

Ըստ հրապարակման՝ այդ միջանցքը կիրականացներ պանթուրքական երազանքը՝ ֆիզիկապես կապել Ադրբեջանը Թուրքիայի հետ և կազմել Չինաստանից ու Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա տանող «Միջին միջանցք» առևտրային երթուղու մի մասը։ 2020 թվականին Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված հրադադարի համաձայնագրի համաձայն՝ երթուղին պետք է վերահսկվեր Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) կողմից։ Սակայն այդ պայմանավորվածությունն այժմ սպառնալիքի տակ է, քանի որ Ալիևը ցանկանում է Մոսկվային դուրս մղել գործարքից և այն լիովին դնել Ադրբեջանի վերահսկողության տակ։

«Սա Ռուսաստանի վերջին մեծ խաղաքարտն է տարածաշրջանում։ Դա թույլ է տալիս նրանց վերահսկել առևտրային ուղիները և օգտագործել հարաբերություններն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ։ Դրա կորուստը կլինի մեծ հարված»,- ասել է  Royal United Services Institute (Rusi) միջազգային անվտանգության տնօրեն Նիլ Մելվինը։

Չնայած հուլիսի 10-ի բանակցություններն անարդյունք էին, սակայն դինամիկան փոխվում է։ Նշվում է, որ անցյալ ամիս էլ Փաշինյանը Ստամբուլում այցելել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, «ինչը նշանակալի հանդիպում էր, քանի որ Հայաստանն ու Թուրքիան պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ չունեն»։

Ավելի ուշ Էրդողանը հայտարարել է, որ Հայաստանն «ավելի ճկուն մոտեցում» է ցուցաբերում «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ, չնայած նախկինում դեմ էր դրան։

Մինչդեռ Արևմուտքը առաջ է քաշել այդ երթուղին չեզոք միջազգային վերահսկողության տակ դնելու գաղափարը, օրինակ՝ շվեյցարական կամ ամերիկյան ընկերության, որը գործնականում լիովին բացառում է Ռուսաստանին։ Ըստ հրապարակման՝ ինչպես Ադրբեջանը, այնպես էլ Հայաստանի հարաբերությունները Մոսկվայի հետ վատթարացել են, մասնավորապես, 2023 թվականից ի վեր, երբ ռուս խաղաղապահները գործնականում ոչ մի դեր չխաղացին Բաքվի կայծակնային հարձակման մեջ՝ Լեռնային Ղարաբաղը վերցնելու համար։

Գրեթե ամբողջ հայ բնակչությունը փախավ, իսկ Ադրբեջանը մեղադրվեց էթնիկ զտումների մեջ։ Այդ ժամանակից ի վեր Փաշինյանը հակվել է դեպի Արևմուտք և ձգտում է հաշտության Բաքվի հետ՝ հավատալով, որ Հայաստանի երկարաժամկետ ապագան վտանգված է, եթե թշնամական հարաբերություններ պահպանի Ադրբեջանի և Թուրքիայի հետ։

Ըստ հրապարման՝ սա շատ հեռու է Հայաստանում ժողովրդականությունից։ Փաշինյանը, աշխարհի ցանկացած առաջնորդի համեմատ, ամենացածր վարկանիշներից մեկն ունի, իսկ Հայ Առաքելական եկեղեցու հետ վերջերս տեղի ունեցած վեճի արդյունքում երկու արքեպիսկոպոսներ են կալանավորվել կառավարության դեմ դավադրություն կազմակերպելու մեղադրանքով։

College of Europe-ի ավագ գիտաշխատող Նուրլան Ալիևը, սակայն, ասել է, որ Փաշինյանի աշխարհաքաղաքական վերադասավորումները Բաքվին և Երևանին մերձեցրել են Ռուսաստանի նկատմամբ իրենց դիրքորոշման հարցում։

«Երկու երկրներն էլ հասկանում են, որ պետք է ստեղծեն Հարավային Կովկասի անվտանգության ճարտարապետություն՝ առանց Ռուսաստանի մասնակցության, այնպիսին, որ տարածաշրջանի պետություններն աջակցեն իրենց։ Մենք դեռևս չենք տեսել Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջնական խաղաղության պայմանագիր, բայց կան դրական նշաններ։ Վերջնական խաղաղության համաձայնագիրը լուրջ հարված կլինի Ռուսաստանի դիրքերին Հարավային Կովկասում»,- ասել է Ալիևը։

Ադրբեջանի նախագահի համար Մոսկվայից հրամաններ ստանալու օրերը, կարծես, ավարտվել են: Վերլուծաբանները նշում են, որ նա Եկատերինբուրգի միջադեպն օգտագործում է ոչ միայն արդարություն պահանջելու, այլև անկախություն հաստատելու համար։

«Բաքվի հետ հարաբերություններում խնդիրը լուրջ է։ Նախագահ Ալիևը ցուցադրեց իր ատամները, ինչպես ցանկացած ավտորիտար առաջնորդ կաներ: Նա այժմ իրեն համարում է հաղթական դեմք: Մոսկվան այլևս պայմաններ չի թելադրում»,- The Telegraph-ին ասել է նախկին բարձրաստիճան ռուս դիվանագետը։

Բեռլինի Քարնեգի կենտրոնից Բաշիր Կիտաչաևն էլ ասել է, որ Բաքուն օգտագործում է միջադեպը՝ Մոսկվային հակահարված տալու համար:

«Եկատերինբուրգում երկու ադրբեջանցիների մահը ծառայել է միայն որպես պատրվակ։ Նրանք [Ադրբեջանի իշխանությունները] օգտագործում են իրավիճակը՝ իրենց դիրքերն ամրապնդելու երկրի ներսում և դրսում՝ Մոսկվայի հետ լարվածությունը սրելով»,- ասել է նա։

Այս տեղաշարժն ընդգծվել է Ալիևի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի միջև հրապարակված հեռախոսազրույցով, որի ընթացքում նրանք քննարկել են ավելի սերտ կապեր հաստատելու հարցը։

Կրեմլը փորձում է այս դիմակայությունը վերաձևակերպել որպես արևմտյան դավադրություն։

«Ադրբեջանի հետ տարաձայնությունների սցենարիստը և դիրիժորը գտնվում է հետխորհրդային տարածքից դուրս»,- ասել է Ռուսաստանի Դումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը։

Ռուս սենատոր, ՊԱԿ-ի (ԿԳԲ) նախկին սպա Վլադիմիր Ջաբարովն ավելի հեռուն է գնացել՝ մեղադրելով MI6-ին և Թուրքիային անկարգություններ հրահրելու մեջ։

Իրականում, ճաքերը սկսվել են Եկատերինբուրգից շատ առաջ։ Լրատվամիջոցն ընդգծում է, որ անցյալ Սուրբ Ծննդյանը Ռուսաստանը սխալմամբ խոցել է «Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռը։ Բաքուն հրաժարվեց շրջանցել միջադեպը, ի վերջո, ստիպելով Պուտինին ներողություն խնդրել և փոխհատուցում առաջարկել՝ հազվագյուտ դիվանագիտական նահանջով։

Այժմ լիովին գիտակցելով հանրային դիմակայության ուժը՝ Բաքուն չի հապաղում հակահարված տալ Եկատերինբուրգում տեղի ունեցած ձերբակալություններից հետո։

Հետևանքները նաև սպառնում են Ռուսաստանի արժեքավոր Հյուսիս-Հարավ միջանցքին՝ Մոսկվան Իրանի և Հնդկաստանի հետ կապող առևտրային երթուղուն, որն անցնում է Ադրբեջանի տարածքով։ Միջանցքից զրկվելը կարող է իրական տնտեսական հարված հասցնել, հատկապես, այն դեպքում, երբ Ռուսաստանը փնտրում է արևմտյան պատժամիջոցները շրջանցելու ուղիներ։ Հետխորհրդային հարցերով փորձագետ Արկադի Դուբնովը գրել է, որ Մոսկվայի հիմնական մտահոգությունն այդ միջանցքի պահպանումն է։ Նա գիտի, որ Բաքվի լիակատար օտարացումը կարող է սպառնալ այդ ծրագրերին։

«Առայժմ Ռուսաստանը կշարունակի մեղադրել Արևմուտքին, միաժամանակ, աշխատելով կուլիսներում՝ փորձելով փրկել իր հարաբերությունները։ Սակայն Ադրբեջանն ու Հայաստանը՝ երկրներ, որոնք մի ժամանակ համարվում էին խորհրդային արբանյակներ, իրենց սեփական ուղղությունն են գծում, և այդ ուղղությունն ավելի ու ավելի շատ չի ներառում Ռուսաստանը»,-ասվում է հրապարակման մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի