Ադրբեջանի և Թուրքիայի եղբայրությունն ու ռազմավարական դաշինքը անվտանգության կարևոր գործոն են․ Ալիևը՝ Էրդողանին

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նամակ է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ 2016 թվականի հուլիսի 15-ին ձախողված հեղաշրջման փորձի 9-րդ տարելիցի կապակցությամբ։ Ալիևը նշել է, որ «հեղաշրջման փորձի առաջին իսկ պահերից ադրբեջանական ժողովուրդն ու պետությունը կանգնած են եղել եղբայրական Թուրքիայի կողքին՝ ցույց տալով իրենց աջակցությունն ու համերաշխությունը, և դա «Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի ևս մեկ դրսևորում էր, եղբայրության վառ օրինակ»։

«Դուք այժմ վճռականությամբ և համառությամբ աշխատում եք «Թուրքիա առանց ահաբեկչության» նպատակին հասնելու համար՝ ապագա սերունդներին որպես ժառանգություն թողնելով անվտանգ, խաղաղ և բարգավաճ երկիր։ Քուրդիստանի  աշխատավորական կուսակցություն (PKK) ահաբեկչական խմբավորման վերջերս կայացրած որոշումը՝ լուծարվելու և զենքերը վայր դնելու մասին, ձեր ուժեղ քաղաքական կամքի փայլուն արդյունք էր, ազգային միասնության և համերաշխության հաղթանակ»,- նշել է Ադրբեջանի նախագահը։

Նա հավելել է, որ երկու երկրները «շարժվում են դեպի ապագա ուս ուսի տված»։

«Այսօր Ադրբեջանն ու Թուրքիան վստահ և հաջողությամբ շարժվում են դեպի ապագա՝ ուս ուսի տված։ Մեր երկրների անսասան եղբայրությունը, աշխարհում համարժեքը չունեցող միասնությունն ու ռազմավարական դաշինքը կարևոր գործոն են ինչպես մեր տարածաշրջանի, այնպես էլ ամբողջ աշխարհի անվտանգության, գործընկերության և զարգացման համար։ Ես վստահ եմ, որ մեր ռազմավարական դաշինքը, որը հիմնված է երկու եղբայրական ժողովուրդների կամքի վրա, որոնք պատմականորեն աջակցում են միմյանց, ինչպես նաև Շուշիի հռչակագրի վրա, կշարունակի ամրապնդվել և խորանալ համատեղ ջանքերով»,- ասվում է Ալիևի նամակում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի