Գերմանիայի և ԱՄՆ-ի պաշտպանության նախարարները քննարկել են Ուկրաինային զենքի մատակարարումների հարցը

Լուրեր

10.11.2026 | 11:22
Միրզոյանն ու Ցահքնան միմյանց պարգևներ են հանձնել․ Հայաստանը դեսպանություն կբացի Տալլինում
10.11.2026 | 11:11
ԱՄՆ-ը, Չինաստանը և Ռուսաստանը չեն կարողանում համաձայնության գալ առաջնորդների հանդիպման ձևաչափի շուրջ. WSJ
10.11.2026 | 11:05
Հարվի Սարաջյան. «Անհավանական զգացողություն էր, երբ Յուրա Մովսիսյանը եկավ ինձ հետ հանդիպման»
10.11.2026 | 10:55
Իրանի փոխնախագահը Լորիս Ճգնավորյանին է հանձնել մշակութային ոլորտում ներդրման գնահատանքի հավաստագիր
10.11.2026 | 10:44
Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը «փաստացի ավարտված է»՝ փարատելով էսկալացիայի վերաբերյալ մտահոգությունները
10.11.2026 | 10:30
«Կանաչ» շարժունակություն․ Ինչպե՞ս են ֆինանսական լուծումները արագացնում Հայաստանի էլեկտրոմոբիլային անցումը 
10.11.2026 | 10:22
Լուսանկարել է «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկը, ապա լուսանկարն ուղարկել մեկ այլ անձի․ ՔԿ
10.11.2026 | 10:07
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի հավաքականում
10.11.2026 | 10:00
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 10-ի դրությամբ
10.11.2026 | 09:45
Ձյան ու մերկասառույցի պատճառով մի շարք մարզերում տրանսպորտային միջոցներ են արգելափակվել․ փրկարարներն օգնության են հասել վարորդներին
10.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Գերմանիայի և ԱՄՆ-ի պաշտպանության նախարարներ Բորիս Պիստորիուսը և Փիթ Հեգսեթը Վաշինգտոնում անցկացված բանակցությունների ժամանակ քննարկել են Ուկրաինային զենքի մատակարարումների հարցը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ամերիկյան Bloomberg-ի տվյալներով՝ գերմանացի պաշտոնյան ամերիկացի գործընկերոջը, մասնավորապես, խնդրել է Կիևին տրամադրել երկու Patriot համալիր։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Պիստորիուսը և Հեգսեթը համաձայնել են այս գործարքի հետ կապված հարցերը լուծել «արագ և անաղմուկ»։ Բորիս Պիստորիուսը նաև հայտարարել է, որ Միացյալ Նահանգների ներդրումը մնում է «անփոխարինելի հավաքական անվտանգության համար», միաժամանակ, հավելել, որ Գերմանիան պատրաստ է ստանձնել «ավելի մեծ պատասխանատվություն Եվրոպայում զսպման և պաշտպանության համար»։ Նախարարը հիշեցրել է, որ Բեռլինը մտադիր է մինչև 2029 թվականը պաշտպանության վրա ծախսել իր ՀՆԱ-ի 3.5%-ը։

Մինչ այդ, Սպիտակ տանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպմանը Ուկրաինային Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր մատակարարելու մասին հարցին ի պատասխան՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել էր, որ դա տեղի կունենա «մի քանի օրվա ընթացքում»։

«Մենք ունենք մի երկիր, որն ունի 17 Patriot համակարգ, որոնք պատրաստվում են ուղարկման։ Նրանք դրանց կարիքը չեն ունենալու։ Այսպիսով, մենք բանակցելու ենք, թե ուր են այդ 17 համակարգը գնալու՝ դրանց մեծ մասը։ Դրանք գնալու են պատերազմի կողմը»,- հավելել էր Թրամփը։

Իր հերթին, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը գնահատել էր Թրամփի գաղափարը՝ Ուկրաինային զենք մատակարարել եվրոպական երկրների հաշվին։

«Նախագահ Թրամփն այսօր կարևոր նախաձեռնություն է սկսել. Միացյալ Նահանգները մեծ քանակությամբ զենք կմատակարարի Ուկրաինային, եթե եվրոպացի գործընկերները ֆինանսավորեն»,- գրել է Մերցը X-ի իր միկրոբլոգում։

Նա ասել է, որ այդ նախաձեռնությունը քննարկել է Թրամփի հետ «վերջին օրերին» և վստահեցրել ԱՄՆ  նախագահին, որ Գերմանիան «վճռական մասնակցություն կունենա դրանում»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի