Նիկոլ Փաշինյանը գյուղնախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարի պաշտոնակատարին

Լուրեր

22.05.2026 | 23:50
Անդրանիկ Թևանյանի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում պետական դավաճանության հանցակազմի հատկանիշներով
22.05.2026 | 23:30
Գորիսում «Լաստիխութ» կոչվող տարածքում երեխաներ են մոլորվել. փրկարարները հայտնաբերել են նրանց
22.05.2026 | 23:17
ԿԸՀ-ն բավարարել է Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու վերաբերյալ միջնորդությունները
22.05.2026 | 23:01
Ռուսաստանը ժամանակավորապես արգելել է «Ջերմուկ» հանքային ջրի ներմուծումն ու վաճառքը
22.05.2026 | 22:42
Կբացվի գորգերի թանգարան. բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսյանը Հայաստանին է նվիրաբերել իր անձնական հավաքածուն
22.05.2026 | 22:28
Մայիսի 25-ին մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.05.2026 | 22:13
«Վերջին զանգի» միջոցառումների ընթացքում հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 173 մեքենա, որոնցից 74-ը վարել են անչափահասներ. ՆԳՆ
22.05.2026 | 22:00
Իշխանությունը հերքում է, ընդդիմությունը՝ պնդում. «300 հազար ադրբեջանցիների» թեման և նախընտրական քարոզարշավը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 21:52
«Առաջարկություն են արել», «Ասա` ով, եթե չասեցիր․․․». Փաշինյանը՝ Սամվել Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 21:48
Օվերչուկը զգուշացնում է՝ «Հայաստանը կարող է մաքսատուրքեր ստանալ», եթե որոշի միանալ ԵՄ-ին
22.05.2026 | 21:36
12-ամյա Լինա Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած
22.05.2026 | 21:30
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԲԱՆԱՎԵՃ․ Ինչպե՞ս կարող են երիտասարդները ճեղքել «հին դեմքերի» քաղաքական դաշտը
22.05.2026 | 21:13
Գյումրիի սրտում՝ ավելի հարմարավետ պայմաններով․ ՄՈԳՈ-ն տեղափոխվել է այլ հասցե
22.05.2026 | 21:07
Արթուր Օսիպյանը տեղափոխվել է հացադուլավորների համար նախատեսված խուց
22.05.2026 | 20:47
Գորիսում ընտրական իրավունքի իրականացումը խոչընդոտելու գործով հետախուզվում է քրեական հեղինակություն Արտեմ Դոռունցը. ՆԳՆ
Բոլորը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է ՀՀ գյուղատնտեսության նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանին. տեղեկացնում են նախարարության լրատվական ծառայությունից:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել պաշտոնաթող նախարար Արթուր Խաչատրյանին՝ համատեղ արդյունավետ աշխատանքի համար և շնորհավորել է նորանշանակ նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանին՝ մաղթելով աշխատանքային հաջողություններ:

Անդրադառնալով ոլորտի զարգացման առաջնահերթություններին՝ վարչապետի պաշտոնակատարը նշել է. «Գյուղատնտեսության ոլորտում մենք լուրջ խնդիրներ ունենք, և այդ խնդիրները գաղափարախոսական են, տեխնիկական և աշխատանքային: Մենք խնդիր ունենք վերափոխելու մեր տնտեսության կառուցվածքն այնպես և նաև հայտարարում ենք այդ մասին, որ Հայաստանը, պայմանական ասած, ագրարային երկրից վերածվի արդյունաբերական երկրի, բայց սա որևէ կերպ չի նշանակում, թե գյուղատնտեսության ոլորտի դերը կարելի է թերագնահատված համարել: Ընդհակառակը, գյուղատնտեսությունը եղել է, կա և կլինի բոլոր երկրներում կարևորագույն ոլորտներից մեկը, և մենք խնդիր ունենք՝ մեր գյուղատնտեսության արդյունավետության, գյուղատնտեսական ենթակառուցվածքների, ոռոգման ջրի հասանելիության մակարդակը բարձրացնելու, նոր շուկաներ մտնելու, գյուղատնտեսական գործունեության նոր մշակույթ բերելու, նոր տեխնոլոգիաները գյուղատնտեսության մեջ կիրառելու, ոռոգման ջուրն առավել արդյունավետ օգտագործելու առումով և այդպես շարունակ: Այս բոլոր խնդիրները պետք է կարողանանք լուծել մեր համատեղ աշխատանքի ընթացքում»:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է վերջերս Արարատի մարզ կատարած իր աշխատանքային այցի շրջանակում արձանագրված որոշ խնդիրների՝ նշելով. «Վերամշակող արտադրությունը, արդյունաբերությունը հասել են մի եզրի, որ կա վտանգ, որ մեր գյուղատնտեսությունն այլևս չի կարողանա մատակարարել այն անհրաժեշտ հումքը, տվյալ դեպքում՝ գյուղատնտեսական մշակաբույսերը, որոնք անհրաժեշտ են արտադրության ողջ ծավալն ապահովելու համար: Սա լուրջ խնդիր է, և ես ուզում եմ վերադառնալ մեր առաջարկած այն տրամաբանությանը, որ մեր երկրում պետական քաղաքականությունն աղքատության խրախուսումից պետք է անցնի աշխատանքի խրախուսման:

Արարատի մարզի մի շարք գործարաններում, օրինակ, մեզ հետ զրույցների ընթացքում ասում էին, որ իրենք պատրաստ են եղել և պատրաստ են անսահմանափակ քանակությամբ ընդունել, մթերել ազնվամորի, թութ, հոն, այլ մշակաբույսեր ու նաև այնպիսի տեսակներ, որոնք վայրի բնության մեջ են աճում: Եվ կան մարդիկ, ես դրանով հատուկ հետաքրքրվեցի, որոնք գործընկերային հարաբերություններ են հաստատել այդ գործարանների հետ, և արդեն տարիներ շարունակ պայմանագրային հիմունքներով աշխատում են դրանց հետ, այսինքն՝ Տավուշի, Լոռու, Սյունիքի մարզերից հավաքում են այդ մշակաբույսերը և բերում են մթերման: Սա վկայում է այն մասին, որ գործունեության այս տեսակը շահութաբեր է»:

Վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է, որ շատ է խոսվում Հայաստանում գործազրկության և աշխատատեղերի բացակայության մասին: «Այո, այդ պրոբլեմը կա, բայց մենք, նախ, մեր երկրում հենց այսօր հազարավոր թափուր աշխատատեղեր ունենք, և երկրորդը, կա աշխատելու անսահմանափակ հնարավորություն, որը, ցավոք, չի օգտագործվում: Մենք այս ուղերձը շատ հստակ մեր երկրի քաղաքացիներին պետք է հղենք, որովհետև երկրում կան բազմաթիվ սոցիալ-տնտեսական խնդիրներ, և պետք է դուրս գալ այն մտածողությունից, որ միայն կառավարությունը պետք է լուծի այդ խնդիրները: Որևէ խնդիր չի լուծվի, եթե չկա քաղաքացի-կառավարություն-հանրություն համագործակցություն, եթե յուրաքանչյուրս չի անում իրենից կախվածը, որպեսզի քայլ անի որևէ խնդրի լուծման ճանապարհին: Ինչպե՞ս կարող է որևէ մեկը մտածել, որ կառավարությունն ավելի լավ կհոգա որևէ ընտանիքի բարեկեցության մասին, եթե այդ ընտանիքն ինքն առնվազն իրենից կախված առավելագույնը չի անում իր ընտանիքի բարեկեցությունն ապահովելու համար: Սա չափազանց կարևոր արձանագրում է, և մենք պետք է միասին համագործակցելով աշխատենք և տեսնենք, թե ինչ հնարավորություններ կան, այդ թվում՝ գյուղատնտեսության նախարարությունը պետք է աջակցի, որպեսզի տնտեսական այս ցիկլի, այս հնարավորությունների մասին մարդիկ իմանան», – ասել է Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ որոշ դեպքերում գյուղմթերքը ներմուծվում է նաև արտերկրից, և քանի որ արտադրության ծավալները մեծանում են, շուկաները ընդլայնվում են, պետք է համախմբված աշխատել՝ տեղական շուկան զարգացնելու, վերամշակող արդյունաբերության ու արտադրության համար անհրաժեշտ պահանջարկը բավարարելու, ինչպես նաև ոլորտի առջև դրված մյուս խնդիրները լուծելու համար:

Նախկին նախարար Արթուր Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել վարչապետի պաշտոնակատարին՝ համատեղ արդյունավետ աշխատանքի համար և շնորհավորելով Գեղամ Գևորգյանին՝ պատրաստակամություն հայտնել անհրաժեշտության դեպքում աջակցել նրան և նախարարության թիմին հետագա գործունեության մեջ, կիսվել ձեռք բերված փորձով:

Գյուղատնտեսության նորանշանակ նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին՝ բարձր վստահության համար և հավաստիացրել, որ նախարարությունը կներկայացնի այն ուղենիշները, որոնք թույլ կտան վերափոխել գյուղատնտեսությունը և հնարավորություն ստեղծել գյուղացիական տնտեսությունների համար՝ զբաղվելու այնպիսի գյուղատնտեսությամբ, որի արդյունքում էականորեն կբարելավվի նրանց կյանքի որակը: Գ. Գևորգյանը նաև շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Արթուր Խաչատրյանին՝ համատեղ աշխատանքի, ինչպես նաև ոլորտի զարգացմանը հետագայում աջակցելու պատրաստակամության համար: