Թրամփը հայտարարել է, որ հիասթափված է Պուտինից, բայց դեռ չի ավարտել նրա հետ հարաբերությունները

Լուրեր

10.11.2026 | 11:22
Միրզոյանն ու Ցահքնան միմյանց պարգևներ են հանձնել․ Հայաստանը դեսպանություն կբացի Տալլինում
10.11.2026 | 11:11
ԱՄՆ-ը, Չինաստանը և Ռուսաստանը չեն կարողանում համաձայնության գալ առաջնորդների հանդիպման ձևաչափի շուրջ. WSJ
10.11.2026 | 11:05
Հարվի Սարաջյան. «Անհավանական զգացողություն էր, երբ Յուրա Մովսիսյանը եկավ ինձ հետ հանդիպման»
10.11.2026 | 10:55
Իրանի փոխնախագահը Լորիս Ճգնավորյանին է հանձնել մշակութային ոլորտում ներդրման գնահատանքի հավաստագիր
10.11.2026 | 10:44
Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը «փաստացի ավարտված է»՝ փարատելով էսկալացիայի վերաբերյալ մտահոգությունները
10.11.2026 | 10:30
«Կանաչ» շարժունակություն․ Ինչպե՞ս են ֆինանսական լուծումները արագացնում Հայաստանի էլեկտրոմոբիլային անցումը 
10.11.2026 | 10:22
Լուսանկարել է «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկը, ապա լուսանկարն ուղարկել մեկ այլ անձի․ ՔԿ
10.11.2026 | 10:07
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի հավաքականում
10.11.2026 | 10:00
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 10-ի դրությամբ
10.11.2026 | 09:45
Ձյան ու մերկասառույցի պատճառով մի շարք մարզերում տրանսպորտային միջոցներ են արգելափակվել․ փրկարարներն օգնության են հասել վարորդներին
10.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը BBC-ին տված բացառիկ հեռախոսազրույցում ասել է, որ հիասթափված է, բայց դեռ չի ավարտել [ՌԴ նախագահ] Վլադիմիր Պուտինի հետ հարաբերությունները։

Հարցին՝ վստահո՞ւմ է, արդյոք, Ռուսաստանի առաջնորդին, նա պատասխանել է. «Ես գրեթե ոչ ոքի չեմ վստահում»։

Թրամփը խոսել է Ուկրաինային զենք մատակարարելու ծրագրերի մասին հայտարարությունից և Ռուսաստանի նկատմամբ խիստ մաքսատուրքերի մասին նախազգուշացնելուց մի քանի ժամ անց, եթե 50 օրվա ընթացքում չհամաձայնեցվի հրադադարը։

Անդրադառնալով Փենսիլվանիա նահանգի Բաթլեր քաղաքում իր դեմ մահափորձին և պատասխանելով հարցին՝ արդյո՞ք մահափորձից փրկվելը փոխել է իրեն, Թրամփն ասել է, որ նախընտրում է հնարավորինս քիչ մտածել այդ մասին։

«Ես չեմ սիրում մտածել այն մասին՝ արդյո՞ք դա իսկապես փոխել է ինձ»,- ասել է Թրամփը՝ հավելելով, որ դրա մասին մտածելը «կարող է կյանքը փոխել»։

ԱՄՆ նախագահը հարցազրույցի զգալի մասը նվիրել է ՌԴ առաջնորդի նկատմամբ իր հիասթափությանը։ Թրամփն ասել է, որ չորս անգամ մտածել է՝ Ռուսաստանի հետ գործարք է կնքվելու։

«Ես հիասթափված եմ նրանից, բայց դեռ չեմ ավարտել նրա հետ հարաբերությունները։ Բայց ես հիասթափված եմ»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը։

Դոնալդ Թրամփը նաև գովաբանել է ՆԱՏՕ-ն՝ վերահաստատելով իր աջակցությունը կազմակերպության ընդհանուր պաշտպանությանը։ ԱՄՆ նախագահը նախկինում քննադատել էր կառույցը՝ այն անվանելով «հնացած»։ Հարցին՝ արդյո՞ք դեռ նույն կարծիքին է, նա պատասխանել է. «Ոչ: Կարծում եմ՝ ՆԱՏՕ-ն այժմ դառնում է դրա հակառակը, քանի որ դաշինքը վճարում է իր սեփական հաշիվները»։

Նա նշել է, որ դեռևս հավատում է  հավաքական պաշտպանությանը, քանի որ դա նշանակում է, որ փոքր երկրները կարող են պաշտպանվել ավելի մեծերից։

Թրամփը նշել է, որ այնպիսի երկրների առաջնորդները, ինչպիսիք են Գերմանիան, Ֆրանսիան և Իսպանիան, սկսել են հարգել իրեն և որոշումների կայացման գործընթացը, մասամբ այն պատճառով, որ համաշխարհային առաջնորդները կարծում են, որ երկու անգամ նախագահ ընտրվելու մեջ «շատ տաղանդ» կա։ Հարցին էլէ արդյո՞ք համաշխարհային առաջնորդները երբեմն «ակնհայտորեն շողոքորթում են», Թրամփը պատասխանել է, որ, իր կարծիքով, նրանք «պարզապես փորձում են բարի լինել»։

Հիշեցնենք, որ Թրամփը Պուտինին 50 օր ժամանակ է տվել Ուկրաինայի հարցով համաձայնության հասնելու համար, հակառակ դեպքում, սպառնացել երկրորդային մաքսատուրքեր սահմանել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի