Միայն հուլիսի 14-ին Վրաստանից Հայաստան է մտել հեղուկ գազով բեռնված 44 բեռնատար․ նախարար
«Միայն հուլիսի 14-ին Վրաստանից Հայաստան է մտել հեղուկ գազով բեռնված 44 բեռնատար»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Վերջին 4 օրում՝ 143 մեքենա», – մանրամասնել է նախարարը։
Հիշեցնենք, որ վերջին մեկ շաբաթում գրեթե ամեն օր հեղուկ գազի թանկացում է նկատվում։
Արհեստական բարձրացո՞ւմ, թե՞ դեֆիցիտի հետևանք․ ինչով է պայմանավորված այս գնաճը։ Factor TV-ն երեկ շրջել է մայրաքաղաքի մի քանի գազալցակայաններով։