«Սպասեք մեծ անակնկալների». Լավրովը չի բացահայտել Ուկրաինայի վերաբերյալ Մոսկվայի «նոր ծրագրի» մանրամասները

Լուրեր

10.11.2026 | 11:22
Միրզոյանն ու Ցահքնան միմյանց պարգևներ են հանձնել․ Հայաստանը դեսպանություն կբացի Տալլինում
10.11.2026 | 11:11
ԱՄՆ-ը, Չինաստանը և Ռուսաստանը չեն կարողանում համաձայնության գալ առաջնորդների հանդիպման ձևաչափի շուրջ. WSJ
10.11.2026 | 11:05
Հարվի Սարաջյան. «Անհավանական զգացողություն էր, երբ Յուրա Մովսիսյանը եկավ ինձ հետ հանդիպման»
10.11.2026 | 10:55
Իրանի փոխնախագահը Լորիս Ճգնավորյանին է հանձնել մշակութային ոլորտում ներդրման գնահատանքի հավաստագիր
10.11.2026 | 10:44
Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը «փաստացի ավարտված է»՝ փարատելով էսկալացիայի վերաբերյալ մտահոգությունները
10.11.2026 | 10:30
«Կանաչ» շարժունակություն․ Ինչպե՞ս են ֆինանսական լուծումները արագացնում Հայաստանի էլեկտրոմոբիլային անցումը 
10.11.2026 | 10:22
Լուսանկարել է «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկը, ապա լուսանկարն ուղարկել մեկ այլ անձի․ ՔԿ
10.11.2026 | 10:07
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի հավաքականում
10.11.2026 | 10:00
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 10-ի դրությամբ
10.11.2026 | 09:45
Ձյան ու մերկասառույցի պատճառով մի շարք մարզերում տրանսպորտային միջոցներ են արգելափակվել․ փրկարարներն օգնության են հասել վարորդներին
10.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հաստատել է, որ Ուկրաինայի հարցը քննարկել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հինգշաբթի Կուալա Լումպուրում կայացած հանդիպման ժամանակ, սակայն որևէ մանրամասն չի հայտնել, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Լավրովի հետ հանդիպումից հետո Ռուբիոն լրագրողներին ասել էր, որ Մոսկվան բանակցություններում ներկայացրել է կարգավորման «նոր, տարբեր ծրագիր», սակայն նա նույնպես մանրամասներ չէր ներկայացրել։

Պատասխանելով  առաջարկի մասին հարցին՝ Լավրովն ասել է. «Ես ուզում եմ պատասխանել Դոնալդ Թրամփի խոսքերով՝ «Ես ձեզ կասեմ՝ սպասեք մեծ անակնկալների»։ Կան բաներ, որոնք չեն մեկնաբանվում»։

Լավրովը նաև հայտարարել է, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ զրույցում հաստատել է Ռուսաստանի դիրքորոշումը Ուկրաինայի հարցում։

«Մենք հաստատել ենք այն դիրքորոշումը, որը նախագահ Պուտինը հայտարարել է, այդ թվում՝ ևս մեկ անգամ հուլիսի 3-ին նախագահ (ԱՄՆ Դոնալդ) Թրամփի հետ զրույցում»,- լրագրողներին ասել է նա։

Հիշեցնենք, որ Ռուբիոն Լավրովի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հիասթափված է, որ ռուսական կողմից Ուկրաինայի հարցում «ավելի մեծ ճկունություն» չի ցուցաբերվել։

ԱՄՆ նախագահն էլ «անակնկալի» մասին հայտարարել էր այս շաբաթ ավելի վաղ՝ խոսելով Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնելու հնարավորության մասին՝ ի պատասխան Ուկրաինայում պատերազմի կարգավորման գործում առաջընթացի բացակայության։ Նա խոստացել է իր որոշման մասին հայտարարել հուլիսի 14-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի