Թրամփը հիասթափված է՝ ռուսական կողմն Ուկրաինայի հարցում «ավելի մեծ ճկունություն» չի ցուցաբերել․ Ռուբիոն՝ Լավրովի հետ հանդիպման մասին

Լուրեր

10.11.2026 | 11:33
Ֆրանսիան մեղադրել է Իրանին սուպերմարկետների սառնարանների վրա կիբերհարձակումների իրականացման համար
10.11.2026 | 11:31
Բանտում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածուն
10.11.2026 | 11:22
Միրզոյանն ու Ցահքնան միմյանց պարգևներ են հանձնել․ Հայաստանը դեսպանություն կբացի Տալլինում
10.11.2026 | 11:11
ԱՄՆ-ը, Չինաստանը և Ռուսաստանը չեն կարողանում համաձայնության գալ առաջնորդների հանդիպման ձևաչափի շուրջ. WSJ
10.11.2026 | 11:05
Հարվի Սարաջյան. «Անհավանական զգացողություն էր, երբ Յուրա Մովսիսյանը եկավ ինձ հետ հանդիպման»
10.11.2026 | 10:55
Իրանի փոխնախագահը Լորիս Ճգնավորյանին է հանձնել մշակութային ոլորտում ներդրման գնահատանքի հավաստագիր
10.11.2026 | 10:44
Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը «փաստացի ավարտված է»՝ փարատելով էսկալացիայի վերաբերյալ մտահոգությունները
10.11.2026 | 10:30
«Կանաչ» շարժունակություն․ Ինչպե՞ս են ֆինանսական լուծումները արագացնում Հայաստանի էլեկտրոմոբիլային անցումը 
10.11.2026 | 10:22
Լուսանկարել է «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկը, ապա լուսանկարն ուղարկել մեկ այլ անձի․ ՔԿ
10.11.2026 | 10:07
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի հավաքականում
10.11.2026 | 10:00
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 10-ի դրությամբ
10.11.2026 | 09:45
Ձյան ու մերկասառույցի պատճառով մի շարք մարզերում տրանսպորտային միջոցներ են արգելափակվել․ փրկարարներն օգնության են հասել վարորդներին
10.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն խոսել է Մալայզիայում ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ  հանդիպման մասին՝ նշելով, որ «անկեղծ, կարևոր զրույց» է ունեցել։ Sky news-ի փոխանցմամբ՝ նա ընդգծել է, որ Վաշինգտոնը «պետք է տեսնի ճանապարհային քարտեզ», թե ինչպես կարող է ավարտվել Ուկրաինայում պատերազմը։

Ռուբիոն ասել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հիասթափված է, որ ռուսական կողմից Ուկրաինայի հարցում «ավելի մեծ ճկունություն» չի ցուցաբերվել։

«Մենք հասկանում ենք, որ այս բաները ժամանակ և համբերություն են պահանջում, բայց հիասթափված ենք, որ ավելի շատ առաջընթաց չի գրանցվել»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը։

Ռուբիոն հավելել է, որ այսօրվա բանակցությունների ժամանակ Ռուսաստանն առաջարկել է «նոր և տարբեր մոտեցում»՝ առանց մանրամասնելու, թե ինչ է այն ներառում։

«Ես դա չէի բնութագրի որպես մի բան, որը երաշխավորում է խաղաղություն, բայց դա այն հայեցակարգն է, որը ես այսօր կներկայացնեմ նախագահին»,- նշել է նա։

Կողմերը քննարկել են «Ուկրաինայի շուրջ կարգավորումը, Իրանի և Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև մի շարք այլ միջազգային խնդիրներ»։  ՌԴ ԱԳՆ հայտարարության համաձայն՝ Լավրովը և Ռուբիոն անդրադարձել են նաև Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև ուղիղ ավիահաղորդակցության վերականգնման թեմային։ Ըստ տեղեկությունների ՝ հանդիպումը տևել է տևել է մոտ 50 րոպե։

ԱՄՆ Պետքարտուղարությունը հանդիպման վերաբերյալ դեռևս հաղորդագրություն չի տարածել։

Հիշեցնենք, որ երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանդիպել են Մալայզիայում Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) միջոցառումների շրջանակում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի