Ուկրաինայի վերականգնման 4-րդ միջազգային համաժողովի մասնակիցները պարտավորվել են Կիևին հատկացնել ավելի քան 10 միլիարդ եվրո օգնություն

Լուրեր

06.10.2026 | 12:18
Էրիկ Փիլոյան. «Ամենամեծ պատճառներից մեկը, որ չպարտվեցինք՝ թիմի մթնոլորտն է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:13
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:10
Հրմշտոց ԱԺ-ում ՔՊ-ականների և ընդդիմադիրների միջև // ԱՀԿ-ն՝ ժանտախտի ռիսկի մասին․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 12:01
Հաքերները Դանիայում հասանելիություն են ստացել 8,8 միլիոն մարդու տվյալներին
06.10.2026 | 12:00
«Արա, ա՛յ տղա», «Արայով չխոսաս». վեճի կիզակետում ՔՊ-ից Բաքոյանն ու Գյուլնազարյանն են և «Ուժեղ Հայաստանի» փորձագետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:52
Վոլոդյա Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
Բոլորը

Հռոմում հուլիսի 10-11-ը  անցկացվող Ուկրաինայի հետպատերազմյան վերականգնման 4-րդ միջազգային համաժողովի մասնակիցները պարտավորվել են Կիևին օգնելու համար հատկացնել ավելի քան 10 միլիարդ եվրո։ Այս մասին հայտարարել է Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Կարծում եմ՝ մենք պետք է հպարտանանք այսօր միասին ձեռք բերված արդյունքով՝ երկրներ, միջազգային կազմակերպություններ, ֆինանսական հաստատություններ, տեղական ինքնակառավարման մարմիններ, բիզնես հատված և քաղաքացիական հասարակություն։ Այսօրվա համաժողովում մենք միասին ստանձնել ենք ավելի քան 10 միլիարդ եվրոյի պարտավորություններ»,- ասել է նա։

Մելոնին կտրուկ քննադատության է ենթարկել ռուս զինվորների կողմից ուկրաինական եկեղեցիների և թանգարանների ոչնչացումը։ Այս մշակութային արժեքները եվրոպական ընդհանուր ժառանգության մաս են կազմում և կվերականգնվեն, խոստացել է Իտալիայի վարչապետը։

Իր հերթին, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, որը հուլիսի 10-ին վստահության քվե է ստացել Եվրախորհրդարանից, նույնպես խոստացել է համապարփակ ֆինանսական օգնություն Ուկրաինային։ Նա հավելել է, որ Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերությունը գործում է իր ներուժի միայն 60 տոկոսով՝ վստահություն հայտնելով, որ եվրոպական ընկերությունները կարող են օգնել նրան կապիտալով։ Ֆոն դեր Լեյենը հայտարարել է Ուկրաինայի վերականգնման համար նոր եվրոպական հիմնադրամի ստեղծման մասին, որը պետք է ներգրավի մասնավոր միջոցներ, փոխանցում է Reuters-ը։

Հռոմում համաժողովին մասնակցող Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, իր հերթին, կոչ է արել արևմտյան երկրներին համագործակցել անօդաչու թռչող սարքերի մշակման և արտադրության գործում:

«Դա կօգնի պահպանել առաջնագիծը և հարձակվել ռուսական ռազմական օբյեկտների վրա»,- ասել է նա։

Զելենսկին կրկին կոչ է արել օգտագործել սառեցված ռուսական պետական ​​ակտիվները Ուկրաինայի վերականգնման համար: Նա հավելել է, որ Կիևին անհրաժեշտ է միջազգային օգնություն՝ առաջիկա ձմռանը էներգամատակարարումն ապահովելու և հակաօդային պաշտպանության համար։

Հռոմում անցկացվող համաժողովին ներկայացված է ավելի քան 20 կառավարություն և ավելի քան 100 ընկերություն։ Մեկ օր առաջ էլ Իտալիայի մայրաքաղաքում տեղի է ունեցել Խարկովի և Նիկոլաևի վերածննդի նախագծերի քննարկում UN4UkrainianCities («ՄԱԿ-ը ուկրաինական քաղաքների համար») նախաձեռնության շրջանակում՝ համաշխարհային կազմակերպության Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի հովանու ներքո։ Ֆորումին մասնակցել են Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը և Նիկոլաևի քաղաքապետ Ալեքսանդր Սենկևիչը, ինչպես նաև միջազգային տարբեր  կառույցների ներկայացուցիչներ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի