Գրիգորի Մելքոնյանցի ազատազրկումից հետո ընտրողների իրավունքների պաշտպանության համառուսաստանյան «Գոլոս» շարժումը հայտարարել է գործունեությունը դադարեցնելու մասին

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Ընտրողների իրավունքների պաշտպանության համառուսաստանյան հասարակական «Գոլոս» շարժումը հայտարարել է գործունեությունը դադարեցնելու մասին: Որոշումը կապված է շարժման համանախագահ Գրիգորի Մելքոնյանցի դատավճռի հետ, որը դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման՝ «անցանկալի» կազմակերպության գործունեությունը կազմակերպելու համար, գրում է Current Time-ը:

Նրա պաշտպանությունը ստացել է դատավճռի տեքստը, որում դատարանը «գործնականում հավասարություն է դնում «Գոլոս»-ի և անցանկալի ճանաչված ENEMO կազմակերպության միջև»։

«Դատարանի այս որոշումը ընտրության հնարավորություն չի թողնում, քանի որ այն քրեական հետապնդման վտանգի տակ է դնում ոչ միայն «Գոլոս»-ի բոլոր մասնակիցներին, այլև նույնիսկ այն մարդկանց, ովքեր պարզապես դիմել են խորհրդատվության և իրավաբանական օգնության համար»,- ասվում է տարածված հայտարարության մեջ։

Շարժումը նշել է, որ «Գոլոսի»-ի բոլոր տարածաշրջանային մասնաճյուղերը լուծարվել են, վաղաժամկետ դադարեցվել են տարածաշրջանային մասնաճյուղերի նախագահների, տարածաշրջանային մասնաճյուղերի խորհուրդների անդամների և աուդիտի հանձնաժողովի անդամների լիազորությունները, դադարեցվել են բոլոր նախագծերը, տեղեկատվական ռեսուրսների աշխատանքը։

Շարժումը խորհուրդ է տալիս Ռուսաստանում գտնվողներին կամ այնտեղ այցելել ցանկացողներին չվերահրապարակել շարժման կայքերից կամ սոցիալական ցանցերից գրառումներ։ Եթե նման հղումներ արվել են, դրանք պետք է ջնջվեն, որպեսզի Ռուսաստանի իրավապահ մարմինները չկարողանան պատասխանատվության ենթարկել նրանց։

Մելքոնյանցի գործի հետաքննության համաձայն՝ «Գոլոսը» մտնում էր Ընտրությունների մոնիտորինգի եվրոպական կազմակերպությունների ցանցի մեջ (ENEMO), որը Ռուսաստանում համարվել է «անցանկալի»։

Շարժումը բացատրել էր, որ ENEMO-ի հիմնադիրը «Գոլոս» միավորումն է, որն «օտարերկրյա գործակալի» կարգավիճակ ստանալուց հետո փաստացի դադարեցրել է գործունեությունը և 2016 թվականին դատարանի որոշմամբ լուծարվել, իսկ 2020 թվականին պաշտոնապես հանվել է իրավաբանական անձանց գրանցամատյանից։

«Գոլոս»-ը ENEMO-ի անդամ չի եղել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի